«Զրույց բարբարոսի հետ», ամերիկացի լրագրող Փոլ Խլեբնիկովի գիրքը, որի հիմքում ընկած է չեչեն քրեական գործիչ և դաշտային հրամանատար Խոժ Ահմեդ Նուխաևի հետ հեղինակի զրույցը (մականունը՝ «Խոժա»)։ Լույս է տեսել 2003 թվականին՝ «Детектив-Пресс» հրատարակչության կողմից։ 2004 թվականին Խլեբնիկովն սպանվել էր, իսկ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Նուխաևին մեղադրել լրագրողի սպանության կազմակերպման մեջ։ Լրագրողների վկայությամբ՝ այս գործում բազմաթիվ անհամապատասխանություններ կան[1]։

Զրույց բարբարոսի հետ
ՀեղինակՓոլ Խլեբնիկով
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրհրապարակախոսություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Երկիր Ռուսաստան
Հրատարակման տարեթիվ2003
ԳՄՍՀ5-89935-057-1

Նախաբանում Խլեբնիկովը Նուխաևին անվանում է 1980-ական թվականներին «մոսկովյան ավազակային աշխարհի գլխավոր կերպարներից մեկը և «իսլամական արմատական»։ Խլեբնիկովը գրում է.

Նուխաևն իրոք բարբարոս է, նա պետության և նույնիսկ քաղաքակրթության բուն գաղափարի թշնամին է։ Իսլամի նրա ծայրահեղական տարբերակն ակնհայտորեն ներծծված է ավազակային աշխարհայացքով։

Բովանդակություն խմբագրել

Խլեբնիկովը Նուխաևի հետ հանդիպել է 2000 թվականին Բաքվի հյուրանոցներից մեկում, որը, հեղինակի խոսքով, վեր էր ածվել «չեչեն անջատողականների որջ»։ Հեղինակը, Նուխաևի հետ հարցազրույցից զատ, գրքում ներկայացնում է նաև Ռուսաստանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի տարածքային վարչության աշխատակիցներից մեկի մեկնաբանությունները։

Նուխաևը պատմում է իր կենսագրության առանձին հատվածների մասին, վրացի հանցագործ Օթարի Կվանտրիշվիլիի հետ հանդիպման, ռուսական իշխանության դեմ չեչեն անջատողականների դեմ մարտական գործողությունների, Մոսկվայում չեչենական մաֆիայի կայացման մասին։ Նուխաևի խոսքով՝ ազատազրկման վայրերում նա անց է կացրել մոտ 7 տարի։ Խլեբնիկովը բացասաբար է վերաբերվում չեչենական հանցավոր խմբավորումների գործունեությանը և Նուխաևին մեղադրում այն բանի մեջ, որ վերջինիս կողմից հիշատակված «բիզնեսը» հանդիսանում է զենքի ու թմրանյութերի առևտուր, կանանց ներգրավում մարմնավաճառության մեջ, հանցավոր հարձակումներ, սպանություններ և քրեական այլ գործունեություն։

Նուխաևը շարադրում է նաև կրոնի ու եվրոպական քաղաքակրթության վերաբերյալ (մասնավորապես իսլամի) իր հայացքները։ Մեկ այլ գլխում Նուխաևը քննադատության է ենթարկում ԱՄՆ-ին ու ամերիկյան քաղաքացիներին։ Հիշատակելով 1977 թվականին Նյու Յորքում էներգացանցի վթարների ժամանակ զանգվածային անկարգությունները՝ Նուխաևը պնդում է, որ նյույորքցիները, էլեկտրականության անջատումից անմիջապես հետո, զբաղվել են թալանով, կողոպուտով ու բռնությամբ ու, իբր, նույնիսկ ոստիկանությունը չի համարձակվել խառնվել։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել