Զուգորդված կազմակերպություն

Զուգորդված կազմակերպություն (զուգորդված ձեռնարկություն/ընկերություն), կազմակերպություն, որում մեկ այլ ընկերության կամ խմբի պատկանում են նշանակալից, բայց ոչ վերահսկող բաժնետոմսեր (առավել հաճախ քվեարկող բաժնետոմսերի 20% կամ ավելի, բայց 50%-ից պակաս)։ Այս դեպքում ներդրող ընկերությունը կարող է էապես ազդել զուգորդված կազմակերպության առևտրական և ֆինանսական քաղաքականության վերաբերյալ որոշումների վրա, չնայած վերջինս մնում է անկախ՝ իր ղեկավարմամբ և իր տարեկան հաշվետվություններով՝ առանց հոլդինգային ընկերության դուստր ձեռնարկություն դառնալու[1]։

Ներդնող ընկերության ազդեցության «նշանակությունը» արտահայտվում է նրանում, որ[2].

  • նրա ներկայացուցիչները զուգորդված կազմակերպության տնօրենների խորհրդում են,
  • նա մասնակցում է շահաբաժինների վճարման և եկամտի բաշխման հարցերի քննարկմանը,
  • այն կարող է ազդել կառավարման քաղաքականության վրա,
  • նրա ղեկավարները և զուգորդված կազմակերպության ղեկավարները կարևոր տեղեկություններ են փոխանակում և կարող են փոխել իրենց տեղը,
  • ներդրողի և զուգորդված կազմակերպության միջև տեղի են ունենում լուրջ ֆինանսական գործարքներ։

Զուգորդված կազմակերպություններին վերաբերող մասում Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը (ՖՀՄՍ) կոչվում է ՀՀՄՍ 28 («Ներդրումներ ասոցիացված կազմակերպություններում և համատեղ ձեռնարկումներում») և 1990 թվականից ընդունված է միջազգային պրակտիկայում (պարբերաբար կատարվում են փոփոխություններ)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Г. М. Гукасьян Экономика от А до Я. Тематический справочник (М.: «Инфра‑М», 2007) ISBN 978-5-16-003004-3 — см. стр. 385.
  2. «Приложение 18 к Приказу Минфина от 28 декабря 2015 года № 217н: «Международный стандарт финансовой отчетности (IAS) 28 "Инвестиции в ассоциированные организации и совместные предприятия"» (с изменениями на 4 июня 2018 года)». Электронный фонд правовой и нормативно-технической документации — см. пп. 5-6. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.