Զոսյա (ֆիլմ, 1967)
«Զոսյա» (լեհ.՝ Zosia), խորհրդա-լեհական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է Միխայիլ Բոգինը 1967 թվականին Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայում[1][2]։ Վլադիմիր Բոգոմոլովի համանուն վեպի էկրանավորումն է։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | դրամա, ռազմական ֆիլմ և մելոդրամա |
Թվական | 1967 |
Լեզու | ռուսերեն և լեհերեն |
Ռեժիսոր | Միխայիլ Բոգին |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Բոգոմոլով |
Դերակատարներ | Պոլա Ռաքսա, Յուրի Կամորնի, Նիկոլայ Մերզլիկին, Գեորգի Բուրկով, Ալեքսանդր Գրավե, Զիգմունտ Զինտել և Լյուբով Կորնևա |
Օպերատոր | Եժի Լիպման |
Երաժշտություն | Ռաֆայիլ Խոզակ |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 68 րոպե |
Պրեմիերան տեղի է ունեցել 1967 թվականի սեպտեմբերի 19-ին։
Սյուժե
խմբագրելԱվարտվում է Հայրենական մեծ պատերազմը։ Լեհական փոքրիկ գյուղ է ժամանում խորհրդային զինվորների ջոկատը։ Նրանցից մեկը՝ գրավիչ և երիտասարդ Միխայիլը, հանդիպում է տեղացեի լեհ աղջկա՝ Զոսյային։ Նա սկսում է սիրահետել աղջկան, Զոսյան պատասխանում է Միխայիլին փոխադարձությամբ։ Փոխադարձ անվստահությունը լեհերի և ռուս զինվորների միջև բարդ հարաբերությունների պատճառով, ինչպես նաև կարճ ժամանակ անց ճակատ ուղարկվելու հեռանկարը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Զոսյայի ու Միխայիլի միջև ծագած սիրո համար։
Դերերում
խմբագրել- Պոլա Ռակսա – Զոսյա
- Յուրի Կամորնի – Միխայիլ, ավագ լեյտենանտ, շտաբի պետ
- Նիկոլայ Մերզլիկին – Վիկտոր Բայկով, գումարտակի հրամանատար, ավագ լեյտենանտ
- Զիգմունտ Զինտել – ծերունին Ստեֆան
- Բարբարա Բարգելովսկայա – Վանդա
- Վեսլավա Մազուրկևիչ – Զոսյայի մայրը
- Գեորգի Բուրկով – Սեմյոնով
- Ալեքսանդր Գրավե – բրիգադի հրամանատար, փոխգնդապետ
- Պանտելեյմոն Կրիմով – Պյոտր Սավելևիչ Մախին, շարքային
- Նիկոլայ Խանգաժիև – սերժանտ
- Լյուբով Կորնևա – եֆրեյտոր Կատյա Իգումնովա
- Յուրի Սորոկին – կապավոր վիրակապված գլխով
- Իվան Մատվեև – Սուշկով
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Զոսյա» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Զոսյա» ֆիլմը kino-teatr.ru կայքում