Զոյա Ժուրավլյովա
Զոյա Ժուրավլյովա (ռուս.՝ Зо́я Евге́ньевна Журавлёва, օգոստոսի 20, 1935[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 26, 2011[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), մանկագիր, լրագրող և բանասեր։
Զոյա Ժուրավլյովա | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 20, 1935[1] |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 26, 2011[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | լրագրող, գրող, մանկագիր և բանասեր |
Կենսագրություն
խմբագրելԶոյա Ժուրավլյովան ծնվել է 1935 թվականի օգոստոսի 20-ին, Լենինգրադ քաղաքում (ԽՍՀՄ)։ Ավարտել է Լենինգրադի համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը, բանասեր-լրագրողի մասնագիտությամբ։
Աշխատել է հյուսիսի թերթերում` Նիկելում և Մուրմանսկում։
Երկրով մեկ մասնակցել է գիտարշավների` կենսաբանների, արվեստաբանների և հնէաբանների հետ։
1966 թվականին «Զվեզդա» ամսագիրը հրատարակվել է նրա առաջին` «Ես ունեմ գլուխ» պատմվածքը։ Այդ թվականին լույս է տեսել նաև նրա ակնարկային` «Մի սխալվիր բևեռային շրջանում» պատմվածքը (Ստանիսլավ Պամկրատովի համահեղինակությամբ), Կարելիայի հրատարակչատանը։
1967 թվականին կրկին Կարելայի հրատարակչատանը լույս է տեսել Զոյա Ժուրավլյովայի «Ճանապարհ» մանկական գիրքը[2], որը վերահրատարակվել է Դետգիզում։ Միևնույն ժամանակ «Երիտասարդ գվարդիա» հրատարակչատանը լույս է տեսել գրողի «Տիեզերքի բանալին» պատմվածքների ժողովածուն։ Այս ժողովածուն մրցանակի է արժանացել Նիկոլայ Օստրովսկու անվան մրցույթում։
1968 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ։
Համագործակցել է «Պիոներ» ամսագրի հետ[3]։ Եղել է Սանկտ Պետերբուրգի գրողների միության անդամ, նա մեծահասակների և երեխաների համար գրված ավելի քան 20 գրքերի հեղինակ է[4]։
Մահացել է 2011 թվականի մարտի 26-ին, Մոսկվայում։
Գործունեություն
խմբագրելԶոյա Ժուրավլյովան զբաղվել է միջդիսցիպլինար երկխոսության խնդիրներով, գիտության և արվեստի փոխըմբռնմամբ, սիներգետիկայով։ Եղել է «Կանայք գիտության և կրթության մեջ» միջտարածաշրջանային ասոցիացիայի ղեկավարման անդամ, «Տիկին հաջողություն» ասոցիացիայի թերթի գլխավոր խմբագիր, «Գիտության լեզուներ` արվեստի լեզուներ» միջազգային միսդիսցիպլինար խորհրդաժողովների անփոփոխ նախագահ և կազմակերպիչ (Սուզդալ-96, 98, 02)[5]։
Ստեղծագործություն
խմբագրելԶոյա Ժուրավլյովայի ստեղծագործության ժանրը ժամանակակից արձակն է։
- «Ես ունեմ գլուխ», պատմվածք (1966 թվական)
- «Մի սխալվիր բևեռային շրջանում», ակնարկային պատմվածք (1966 թվական)
- «Տասներկուսին, ինչպես միշտ»[6], պատմվածք երիտասարդ փայլարեյի մասին
- «Քառասունմեկերրորդ կիլոմետր»[7], ակնարկ, լույս է տեսել «Իսկատել» ժողովածուում։ 1966 թվական։ Թողարկում № 6»[6]
- «Ճանապարհ»[6] (1967 թվական)
- «Մի սխալվիր բևեռային շրջանում» (1967 թվական)
- «Պահանջվում է հերոսուհի»[6]
- «Ես, Արինան, Բայրամչիկը և ուղտի կաթը» (1972 թվական)
- «Ելք դեպքից», պատմվածք մետրոպոլիտենի և նրա աշխատակիցների մասին, որն ապահովում է քաղաքային փոխադրական արտերիաների ճշգրիտ աշխատանքը
- «Գլխի վրայով գլուխկոնծի տալով»[6]
- «Սպասում»[6]
- «Կղզիներում»[6]
- «Նրանց զրահի հետ»[6][8]
- «Վեպ` հերոսի հետ»ref name = "dompisatel" />
- և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Литераторы Санкт-Петербурга. ХХ век (ռուս.) / под ред. О. В. Богданова
- ↑ Путька
- ↑ журнал 1972 г.: «Пионер 1972’02»; «Пионер 1972’03».
- ↑ ...автор более чем 20 книг
- ↑ Журавлёва Зоя Евгеньевна (20 VIII 1935 – 26 III 2011)
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Журавлёва Зоя — все книги автора
- ↑ Сорок первый километр
- ↑ «Сними панцирь! / Журавлёва Зоя Евгеньевна». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.