Զոլավոր մերկաչք
Զոլավոր մերկաչք
Ablepharus bivittatus
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Սողուններ
Կարգ Թեփուկավորներ
Ենթակարգ Մողեսներ
Լատիներեն անվանում
Ablepharus bivittatus



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Զոլավոր մերկաչք (լատին․՝ Ablepharus bivittatus), զոլավոր ծածկաչք սցինկ, զոլավոր անկոպ սցինկ, սցինկերի ընտանիքի անկոպ սցինկերի (լատին․՝ Ablepharus) ցեղի մողես։ Հազվադեպ հանդիպում է Հայաստանի Կոտայքի, Լոռու, Արարատի, Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում, նաև Երևանի տարածքում։ Տարածված է թփուտային, նոսրանտառային և տափաստանային բուսականությամբ խիստ քարքարոտ վայրերում։

Արտաքին տեսք խմբագրել

Մարմինը բարեկազմ է, երկարությունը տարիքի հետ փոխվում է (3,6-6,1 սմ), պոչը գրեթե 1,5 անգամ երկար է։ Գլուխը ծածկված է խոշոր վահանիկներով և տարանջատված չէ մարմնից։ Աչքերը (ձուլված անշարժ 397 կոպերով) և արտաքին ականջային անցքը փոքր են։ Ոտքերը շատ կարճ են։ Միանման, մանր, հարթ ու փայլուն թեփուկներով ծածկված մեջքային մակերեսի ընդհանուր գունավորումը գորշավունից սրճագույն է. 6 երկայնակի շարքերով դասավորված են իրար հաջորդող բաց ու մուգ երանգների երկարավուն բծերից բաղկացած զոլեր։ Դրանցից 2 կենտրոնականները հպվում են ծոծրակից դեպի պոչը անցնող մուգ, նեղ զոլի հետ։ Մարմնի կողմնային մակերեսներով, քթանցքից մինչև պոչը, անցնում է մեկական մուգ զոլ՝ սպիտակավուն եզրագծերով։ Տարիքի հետ մեջքային մակերեսին ու պոչին ձևավորվում են իրար հաջորդող սպիտակավուն ու գորշավուն երկարավուն խաչիկներից բաղկացած 4 երկայնակի շարքեր։

Որովայնային մակերես խմբագրել

Որովայնային մակերեսը բաց գույնի է, սակայն զուգավորման շրջանում ձեռք է բերում ոսկեգույն կամ նարնջագույն գունավորում։ Պոչը կապարագույն է։ Սնվում է մանր հոդվածոտանիներով և փափկամարմիններով։ Զուգավորումը տեղի է ունենում մայիսին։ Հունիսին էգը դնում է 3-5 ձու (5x5 մմ)։ Ձագերը ծնվում են օգոստոսի վերջից սեպտեմբերի վերջ։ Առաջարկված է գրանցել Հայաստանի Կարմիր գրքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։