Զինվորական փառքի քաղաք (ստելա, Լուգա)
«Զինվորական փառքի քաղաք» ստելա (ռուս.՝ Памятник-стела «Город воинской славы»), հուշարձան-կոթող Ռուսաստանի Լուգա քաղաքի «Լուգա I» երկաթուղային կայարանի դիմաց գտնվող պուրակում։ Բացվել է 2010 թվականի մայիսի 9-ին։ Կոթողը կանգնեցվել է Լուգա քաղաքին «Զինվորական փառքի քաղաք» պատվավոր կոչում շնորհելու կապակցությամբ։
Զինվորական փառքի քաղաք (ստելա, Լուգա) | |
---|---|
Տեսակ | հուշարձան և սյուն |
Ստեղծում | մայիսի 9, 2010 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Լուգա |
Ոճ | New Classical architecture? |
Նյութ | գրանիտ և բրոնզ |
Monument to City of Military Glory (Luga) Վիքիպահեստում |
Հուշարձանի պատմություն
խմբագրելՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 2006 թվականի դեկտեմբերի 1-ի հրամանագրի համաձայն յուրաքանչյուր քաղաքի «Զինվորական փառքի քաղաք» պատվավոր կոչում շնորհելուց հետո քաղաքում տեղադրվում է այդ իրադարձությանը նվիրված կոթող։ Այդ բարձր կոչմանը Լուգա քաղաքն արժանացել է 2008 թվականի մայիսի 5-ին[1]։
Հուշարձան–կոթողի բացումը կայացել է 2010 թվականի մայիսի 9-ին[2]։ Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ելույթ է ունեցել Լենինգրադի մարզի նահանգապետ Վալերի Սերդյուկովը։
Նկարագիր
խմբագրել«Զինվորական փառքի քաղաք Լուգա» կոթողը իրենից ներկայացնում է քառակուսի հրապարակի կենտրոնում տեղադրված դորիական օրդերի սյուն, որի պատվանդանի վրա ամրացված է Ռուսաստանի Դաշնության զինանշանը։ Պատվանդանի դիմային մասում տեղադրված է «Զինվորական փառքի քաղաք» տիտղոսը շնորհելու մասին Նախագահի հրամանագրի տեքստով զարդատախտակ, իսկ պատվանդանի հետևի մասում` զարդատախտակ քաղաքի զինանշանով։
Հրապարակի անկյուններում տեղադրված են քանդակագործական հարթաքանդակներ, որոնց վրա պատկերված են այն իրադարձությունները, ինչի կապակցությամբ քաղաքին շնորհվել է Ռուսաստանի Դաշնության «Ռազմական փառքի քաղաք» պատվավոր կոչումը[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Указ Президента РФ от 05.05.2008 № 554 «О присвоении г. Луге, почётного звания Российской Федерации „Город воинской славы“» — Президент России
- ↑ В Луге открыта стела «Город воинской славы»
- ↑ Информация о памятной стеле на сайте Муниципального фонда поддержки развития экономики и предпринимательства Лужского района