Զինվորական գերեզմանատուն № 7 (Դեշնիցա)

Զինվորական գերեզմանատուն № 7 (Դեշնիցա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 7 - Desznica), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Դեշնիցա գյուղի Յասլենսկի մարզի մերձակայքում՝ Անդրկարպատյան վոևոդությունում։ Գերեզմանը մաս է կազմում Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցի, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գերեզմանոցում հուղարկավորված են  Ավստրո-հունգարական, գերմանական և ռուսական բանակի ծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Զինվորական գերեզմանատուն № 7
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունDesznica?
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915

Պատմություն խմբագրել

Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Ռազմական գերեզմանների վարչության Կ. և Կ. զինվորական պարետատան Կրակովի կողմից ավստրիացի ճարտարապետներ Դուշան Յուրկովիչի և Ադոլֆ Կաշպարի ծրագրով։ Գերեզմանատունը ունի ուղղանկյունի ձև և 427  քառակուսի մետր տարածք, որտեղ կան 3 եղբայրական և 35 անհատական գերեզմաններ, որոնցում հուղարկավորված են 32 ավստրիացի, 2 գերմանացի, 2 խաղաղ բնակիչ և 39 ռուս զինվորներ։

Բնութագրում խմբագրել

Գերեզմանատունը գտնվում է լավ վիճակում և գտնվում է գյուղական ճանապարհի մոտ Դիմիտրի Սոլունսկի եկեղեցու հարևանությամբ, կառուցված 1790 թվականին։ Գերեզմանատան մուտքը տեղակայված են հետնամասից (եկեղեցու կողմից)։ 90-ական թվականներին գերեզմանատունը վերակառուցվել է, նախնական ծրագրի համաձայն վերականգնվել է քարե պատը, տարածքը մաքրված է։ Քանդակազարդի երկու կողմերում տեղակայված են հուշատախտակներ գերմաներեն գրվածքներով.

DANKBAR SCHMUCKET DIE
GRUFT SEINER SIEGREICHEN
SOHNE, KRAFTVOLL ER-
STARKT DAS VOLK MIT DEM
DA EUCH DIE WAFFE ENT =
FIEL, WURDET IHR BRUDER
DEN SIEGERN. — FRIEDLICH
ENGT EUCH DER TOD IN
DEM GEHEILIGHTEN RAUM

Աղբյուրներ խմբագրել

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.

Արտաքին հղումներ խմբագրել