Զինվորական գերեզմանատուն № 72 (Ռոպա)

Փոքրլեհական վոևոդության մշակութային հուշարձան[1]։ գրանցման համար՝ А-615 Զինվորական գերեզմանատուն № 72 (Ռոպա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 95 - Stróżówka), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Լեհաստանի Փոքրլեհական վոևոդության Ռոպա գյուղի շրջակայքում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ավստրո-Հունգարական, Գերմանական և Ռուսական բանակների զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականին։ Փոքրլեհական վոևոդության հուշարձան։

Զինվորական գերեզմանատուն № 72
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունRopa?
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Հիմնման տարի1914
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան

Պատմություն

խմբագրել

Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից, ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով։ 120 քմ մակերեսով գերեզմանատանը գտնվում են 6 եղբայրական և 16 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են 31 ավստրիացի և 6 ռուս զինվորներ։

1990 թվականի փետրվարի 16-ին գերեզմանատունը ներառվել է Փոքրլեհական վոևոդության հուշարձանների ռեեստրի մեջ (№ А-615):

Նկարագրություն

խմբագրել

Գերեզմանատունը գտնվում է լավ վիճակում, և զբաղեցնում է գյուղական գերեզմանատան առանձին տարածք, որից այն բաժանվում է ցածր քարե ցանկապատով։ Գերեզմանատան կենտրոնում գտնվում է փայտե բարձր խաչ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.

Արտաքին հղումներ

խմբագրել