Զինվորական գերեզմանատուն № 6 (Կրեմպնա)

Զինվորական գերեզմանատուն № 6 (Կրեմպնա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 6 - Krempna), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Կրեմպնա գյուղի մերձակայքում՝ Անդրկարպատյան վոևոդությունում։ Գերեզմանը մաս է կազմում Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցի, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գերեզմանոցում հուղարկավորված են ավստրիական, գերմանական և ռուսական բանակի զինծառայողները, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Զինվորական գերեզմանատուն № 6
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունKrempna?
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Հուշարձան

Պատմություն խմբագրել

Գերեզմանատունը հիմնվել է 1915 թվականին սլովակ ճարտարապետ Դուշան Յուրկովիչի նախագծով։

Գերեզմանատանը հուղարկավորված են 53 ավստրիացի, 33 ռուս և 34 գերմանացի անհայտ զինվորներ։ 1914 թվականին Կրեմպնա գյուղում գտնվող Սուրբ Կոսմի և Դեմիանի եկեղեցիները եղել են դաշտային հիվանդանոց և ենթադրվում է, որ այստեղ թաղված են զինվորներ, ովքեր զոհվել են վերքերից։

Բնութագիր խմբագրել

Գերեզմանատունը ցանկապատված է քարե ցանկապատով։ Գերեզմանատան կենտրոնում գտնվում է հուշարձան, կազմված չորս քարե սյուններից, որոնց գագաթներ միանում են քարե ծաղկեպսակով։ Այս հուշարձանը տեղադրվել է 1990 թվականին և ստեղծել են արաբ փորագրիչները լեհ և ավստրիացի զինվորականների պատվերով, ովքեր խաղաղապահներ են Գոլանի բարձունքներում։

Աղբյուրներ խմբագրել

  • Roman Frodyma: Galicyjskie cmentarze wojenne, tom I. Beskid niski i Pogórze. Warszawa — Pruszków: Oficyna Wydawnicza «Rewasz», 1995, s. 32-33. ISBN 83-85557-20-2.

Արտաքին հղումներ խմբագրել