Զինվորական գերեզմանատուն № 66 (Մալաստուվ)

Զինվորական գերեզմանատուն № 66 (Մալաստուվ) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 95 - Stróżówka), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Լեհաստանի Փոքրլեհական վոևոդության Մալաստուվ գյուղի շրջակայքում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ավստրիական և Ռուսական բանակների զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի մայիսին։

Զինվորական գերեզմանատուն № 66
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունMałastów?
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան[1]

Պատմություն խմբագրել

Գերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից, ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով։ 332 քմ մակերեսով գերեզմանատանը գտնվում են 4 եղբայրական գերեզմաններ, որոնցում թաղված են 41 ավստրիացի և 77 ռուս զինվորներ։

Գերեզմանատունը գտնվում է բլրի լանջին և ամբողջությամբ շրջափակված է անտառով։ Գերեզմանատունը չորս կողմից շրջափակված է քարե ցանկապատով։ Ներքևի աջ անկյունում գտնվում է քարե մի կոթող։ Յուրաքանչյուր չորս գերեզմանների մոտ տեղակայված է մի տախտակ «1915» մակագրությամբ։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
  • Jerzy Drogomir: Polegli w Galicji Zachodniej 1914—1915 (1918). Wykazy poległych, zmarłych i pochowanych na 400 cmentarzach wojskowych w Galicji Zachodniej.. Tarnów: Muzeum Okręgowe w Tarnowie tom I, 1999, s. 378. ISBN 83-85988-26-2.

Արտաքին հղումներ խմբագրել