Զինվորական գերեզմանատուն № 4 (Գրաբ)

Զինվորական գերեզմանատուն № 4 (Գրաբ) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 4 - Grab), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Գրաբ գյուղի մերձակայքում՝ Անդրկարպատյան վոևոդությունում։ Գերեզմանը մաս է կազմում Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցի, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գերեզմանոցում հուղարկավորված են ռուսական և ավստրիական բանակի զինծառայողները, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Անդրկարպատյան վոևոդության պատմական հուշարձան։

Զինվորական գերեզմանատուն № 4
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունGrab, Podkarpackie Voivodeship?
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան[1]
Գերեզմանատան մուտքը

Պատմություն խմբագրել

Գերեզմանատունը հիմնվել է 1915 թվականին սլովակ ճարտարապետներ Դուշան Յուրկովիչի և Ադոլֆ Կաշպարի նախագծով։ Գերեզմանատանը, 784 քառակուսի մետր տարածքով, գտնվում է 31 եղբայրական և 53 անհատական գերազմաններ, որոնցում թաղված են 106 ավստրիացի և 34 ռուս զինվորներ Լարգո-Կագուլսկի 191-րդ հետևակային գնդից, ովքեր զոհվել են 1915 թվականի հունվարին։

Բնութագիր խմբագրել

Գերեզմանատան մուտքի մոտ տեղակայված է հուշարձան, ստեղծված արևմտալեմկական եկեղեցիների ձևով։

1993 թվականի հուլիսի 13-ին գերեզմանատունը ընդգրկվել է Անդրկարպատյան վոևոդության պատմական հուշարձանների գրանցամատյանում (А-295):

1995 թվականին հուշարձանը վերանորոգվել է։ Նրա վերականգնման ժամանակ նրա վրա ավելացվել են լեհերենով գրված գրություններ.

  « Chcecie zważyć ofiary tej wojny? Do sławy i honoru na jednej szali
Dołóżcie jeszcze odrodzoną duszę narodu,
a szala i tak uniesie się lekko do góry»
- Ցանկանու՞մ եք կշռել այս պատերազմի զոհերին։ Փառքի և պատվի համար այս ամաններից մեկում։
Զեկուցեք ժողովրդի վերակենդանացած հոգին և կշեռքը հեշտությամբ կբարձրանա վեր
 
  «Odrodzenie duszy narodu
Wznosi się ponad cierpienie.
Boże, zlituj się nad naszą ofiarą
I pozwól potomnym
Wznieść się tym zwycięstwem ponad groby»
- Ժողովրդի վերակենդանացած հոգին
Խոյանում է Աստծու տառապանքների վրա
Գթա մեր զոհի վրա
Եվ թույլ տուր ժառանգներին
Բարձրանալ մահի վրա տարած հաղթանակով
 

Հուշարձանի վրա առկա է նաև հարթակ վերականգնելուն աջակցած հովանավորների մասին. «Ten cmentarz żołnierski nr 4 odnowiony został w latach 1992—1995 przy współpracy polsko-austriackiej, w szczególności z udziałem gminy Krempna i żołnierzy 54 Pułku Obrony Kraju ze Styrii» (Այս զինվորական գերեզմանատուն № 4 վերականգնվել է 1992-1995 թվականներին տեղի բնակչության Կրեպնի կոմունայի և Շտիրայի ազգային պաշտպանության 54-րդ զորագնդի զինվորներ լեհ-ավստրիական համագործակցության ընթացքում)։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Jerzy Drogomir: Polegli w Galicji Zachodniej 1914—1915 (1918). Wykazy poległych, zmarłych i pochowanych na 400 cmentarzach wojskowych w Galicji Zachodniej.. Tarnów: Muzeum Okręgowe w Tarnowie tom I, 1999, s. 210. ISBN 83-85988-26-2.
  • Roman Frodyma: Galicyjskie cmentarze wojenne, tom I. Beskid niski i Pogórze. Warszawa — Pruszków: Oficyna Wydawnicza «Rewasz», 1995, s. 31-32. ISBN 83-85557-20-2.
  • red. Stanisław Mendelowski: Krempna : atrakcyjna gmina Beskidu Niskiego. Krosno: P.U.W. «Roksana», 2008, s. 92. Կաղապար:ISBN с опечаткой (pol.)

Արտաքին հղումներ խմբագրել