Զինվորական գերեզմանատուն № 119 (Ստաշկուվկա)

Փոքրլեհական վոևոդության մշակութային հուշարձան[1]. գրանցման համար՝ A-793 1996 թվականի հունվարի 24-ից:

Զինվորական գերեզմանատուն № 119
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունStaszkówka?
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Հիմնման տարի1915
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան

Զինվորական գերեզմանատուն № 119 (Ստաշկուվկա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 119 - Staszkówka), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Լեհաստանի Փոքրլեհական վոևոդության Ստաշկուվկա գյուղի կենտրոնում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ռուսական բանակի զինծառայողներ, ովքեր զոհվել են 1915 թվականի մայիսի 2-ին, Առաջին աշխարհամարտի ժամանակ։ Փոքրլեհական վոևոդության պահպանվող հուշարձան է։

Պատմություն խմբագրել

Գերեզմանատունը հիմնադրվել է Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից 1915 թվականին։ Գերեզմանատունը նախագծել է քանդակագործ Յան Շեպկովսկին։ 781 քմ մակերեսով գերեզմանատանը գտնվում են 29 եղբայրական և 17 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են Կոզլովյան 123-րդ և Վորոնեժյան 124-րդ հետևակային գնդերի 516 ռուս զինվորներ։

1996 թվականի հունվարի 24-ին զինվորական գերեզմանատունը ներառվել է Փոքրլեհական վոևոդության հուշարձանների ռեեստրի մեջ (№ А — 793).

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.

Արտաքին հղումներ խմբագրել