Զինվորական գերեզմանատուն № 110 (Բինարովա)

Զինվորական գերեզմանատուն № 110 (Բինարովա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 110 - Binarowa), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Փոքր լեհական վոևոդության Գոլիցյան շրջանի Բինարովա գյուղի շրջակայքում։  Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Այստեղ թաղված են Ավստրո-Հունգարիայի և Ռուսաստանի բանակների զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի մայիսին։

Զինվորական գերեզմանատուն № 110
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունBinarowa?
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Ժառանգության կարգավիճականշարժ հուշարձան

Պատմություն խմբագրել

Գերեզմանատունը կառուցվել է Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից 1914 թվականին ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով։ 333 քմ մակերեսով գերեզմանատանը գտնվում են 13 եղբայրական և մեկ անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են 224 ավստրիացի և 326 ռուս զինվորներ։

Նկարագրություն խմբագրել

Ռազմական դամբարանը զբաղեցնում է հին ծխական գերեզմանոցի առանձին թաղամասը։ Այն T-ձև տեսք ունի։ Գերեզմանատան գլխավոր հուշարձանը կենտրոնական հատվածում գտնվող, օրիգինալ, մինչ մեր օրերը պահպանվող խաչն է՝«1915» գրառմամբ։ Գերեզմանատանը կան նաև մի քանի քարակոթողներ:Սկզբնապես գերեզմանատունը ցանկապատված է եղել քարե հենասյուները իրար միացնող մետաղական շղթայով։ Այս գերեզմանատան մանրամասն ձևավորումը Հանս Մայրը օգտագործել է նաև Պշեգոնինի N 66 գերեզմանատան համար։ Ներկայումս պահպանվել են միայն հենասյուների մի քանի օղակներ։

Արդի ժամանակներում դամբարանը անմխիթար վիճակում է գտնվում։

Աղբյուրներ խմբագրել

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
  • Roman Frodyma Galicyjskie Cmentarze wojenne t. I Beskid Niski i Pogórze (Okręgi I—IV), Oficyna Wydawnicza «Rewasz», Pruszków 1998.

Արտաքին հղումներ խմբագրել