Զինվորական գերեզմանատուն № 10 (Վելյա Ցեկլինսկա)

Զինվորական գերեզմանատուն № 10 (Վելյա Ցեկլինսկա) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 10 - Wola Cieklińska), զինվորական գերեզմանատուն, որը գտնվում է Վելյա Ցեկլինսկա գյուղի մերձակայքում՝ Յասլենսկի մարզ՝ Անդրկարպատյան վոևոդությունում։ Գերեզմանը մաս է կազմում Արևմտագալիցիական զինվորական գերեզմանոցի, որը ստեղծվել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Գերեզմանատանը հուղարկավորված են Ավստրո-հունգարական և ռուսական բանակի ծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի մայիսին։

Զինվորական գերեզմանատուն № 10
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունWola Cieklińska?
Երկիր Լեհաստան
Առաջին հիշատակում1915
Արտաքին պատկերներ
Հուշարձանի սկզբնական տեսքը

Պատմություն խմբագրել

Գերեզմանատունը կառուցվել է Ռազմական գերեզմանների վարչության Կ. և Կ. զինվորական պարետատան Կրակովի կողմից 1915 թվականին ավստրիացի ճարտարապետ Դուշան Յուրկովիչի ծրագրով։ 340 քառակուսի մետր տարածք ունեցող գերեզմանատանը գտնվում են 4 եղբայրական և 12 անհատական գերեզմաններ, որոնցում հուղարկավորված են 77 ավստրիացի և 64 ռուս զինվորներ։

Բնութագիր խմբագրել

Գերեզմանատունը գտնվում է Գորլից - Նովի Ժմիգրուդ և Յասլո - Ֆոլյուշ ճանապարհների խաչմերուկում։ Ի սկզբանե գերեզմանատունը ունեցել է 340 քառակուսի մետր տարածք և գտնվում էր ժամանակակից Յասլո - Ֆոլյուշ ճանապարհների երկու կողմերում։ Այսօր գերեզմանատան տարածքը կազմում է 110 մետր։ Ժամանակակից հուշարձանի տեղում, փոքր ցանկապատված պարիսպով, կանգնեցված էր հուշարձան, որը չի պահպանվել։ Ներկա պահին բնօրինակ հուշարձանի հիմքի վրա տեղադրված է հուշարձան լեհերեն գրությամբ.

Żołnierzom poliegłym na polu chwały 1914—1918 cześć ich pamięci
(1914-1918 թվականների փառքի դաշտում զոհված զինվորների պատվին)

Աղբյուրներ խմբագրել

  • Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.

Արտաքին հղումներ խմբագրել