Զինվորական գերեզմանատուն № 107 (Բեչ)
Զինվորական գերեզմանատուն № 107 (Բեչ) (լեհ.՝ Cmentarz wojenny nr 107 - Biecz), զինվորական գերեզմանատուն, գտնվում է Փոքրլեհական վոևոդության Գորլիցյան շրջանի Բեչ քաղաքում։ Գերեզմանատունը մտնում է Առաջին աշխարհամարտի տարիների Արևմտագալիցյան զինվորական դամբարանների խմբի մեջ։ Գերեզմանատանը թաղված են Ավստրիական բանակի զինծառայողներ, ովքեր զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1915 թվականի մայիսին։
Զինվորական գերեզմանատուն № 107 | |
---|---|
Տեսակ | Հրեական գերեզմանոց |
Տեղագրություն | Բեչ |
Երկիր | Լեհաստան |
Առաջին հիշատակում | 1915 |
Պատմություն
խմբագրելԳերեզմանատունը կառուցվել է 1915 թվականին Կրակովի զինվորական դամբարանների և ռազմական պարետատան դեպարտամենտի կողմից ավստրիացի ճարտարապետ Հանս Մայրի նախագծով։ Գերեզմանատանը գտնվում են 3 եղբայրական և 3 անհատական գերեզմաններ, որոնցում թաղված են հրեական ծագման ավստրիական զինծառայողներ։
Նկարագրություն
խմբագրելՄինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը գերեզմանատունը իրենից հրեական գերեզմանատան մի թաղամաս էր ներկայացնում, որը գերմանական զինուժի կողմից ոչնչացվել է Բեչի օկուպացիայի ժամանակ։ Ներկայումս հայտնի են այս գերեզմանատանը թաղված ավստրիացի երեք զինվորների անուններ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գերեզմանատանը տեղադրվել է սպանված հրեաների հիշատակը հավերժացնող հուշարձանը։
Աղբյուրներ
խմբագրել- Oktawian Duda: Cmentarze I wojny światowej w Galicji Zachodniej. Warszawa: Ośrodek Ochrony Zabytkowego Krajobrazu, 1995. ISBN 83-85548-33-5.
- Roman Frodyma Galicyjskie Cmentarze wojenne t. I Beskid Niski i Pogórze (Okręgi I-IV), Oficyna Wydawnicza „Rewasz”, Pruszków 1998.
Արտաքին հղումներ
խմբագրել- Метрика кладбища (լեհ.)