Զինջիրլի մեդրեսե
Զինջիրլի մեդրեսե (Ղրիմի թաթարերեն՝ Zıncırlı medrese, ուկրաիներեն՝ Зинджирли-медресе, Медресе Ланцюгів[1], թարգմանաբար՝ շղթայով մեդրեսե), մեդրեսե, որը 1500 թվականին հիմնադրել է Մենգլի I Գերայը Սալաչիկում (այժմ այն Բախչիսարայի արվարձաններից է)։ Մինչև 2014 թվականը այս մեդրեսեն իրենից ներկայացնում էր Ուկրաինայի տարածքում գտնվող պահպանված հնագույն ուսումնական հաստատություն։ Այն նաև խորհրդային ժամանակաշրջանում միակ պահպանված պատմական մեդրեսեն է Ղրիմի տարածքում։ Անվանումն ստացել է մուտքի դռան մոտ կախված շղթայից, որի պատճառով մեդրեսե մտնող ամեն մի մարդ ստիպված է լինում կռացնել գլուխը։
Տեսակ | մեդրեսե |
---|---|
Երկիր | Ուկրաինա և Ռուսաստան |
Տեղագրություն | Բախչիսարայ |
Հարկեր | 1 |
Կառուցման սկիզբ | 1500 |
Հիմնադրված է | 1500 |
Հիմնադիր | Meñli I Giray? |
Վերանորոգվել է | 2007 |
Ժառանգության կարգավիճակ | ֆեդերալ նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
Ֆեդերալ նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է։
Ճարտարապետություն
խմբագրելԶինջիրլի մեդրեսեի շենքը քարից է, ունի քառակուսի նախագիծ, մեկհարկանի է, ներքին փոքրիկ բակով, որտեղ հնում գտնվել է շատրվան (2007 թվականի վերականգնումից հետո բակի վերևում սարքվել է ապակե տանիք)։ Մեդրեսեի փոքրիկ բակի ամբողջ երկարությամբ կամարապատ պատշգամբասրահ է՝ ծածկված տասը կիսագնդաձև գմբեթներով, որոնք հենվում են սլաքաձև կամարների և սյուների վրա։ Պատշգամբասրահի երեք կողմերում տեղակայված են սլաքաձև ծածկերով կացության և ուսումնական տեղերը։ Կառույցի բավականին խիստ արտակազմվածքը ամրոց է հիշեցնում։ Միակ դռան որմնախոռոչում կախված է երկաթե շղթա, որպեսզի յուրաքանչյուրը, որ կմտնի մեդրեսե, խոնարհի գլուխը։ Դռան վրա տեղակայված է հետևյալ գրությունը.
Այս ուսումնարանը Ամենաողորմած Աստծո օգնությամբ հրամայել է կառուցել Մենգլի Գերայը՝ Հաջի Գերայ խանի որդին. թող շարունակի Աստված նրա արքայությունը մինչև դարի վերջ։ 906[2] թվական |
2007 թվականին Թուրքիան Զինջիրլի մեդրեսեի և մոտերքում գտնվող առաջին ղրիմյան Հաջի I Գերայ խանի դյուրբեի վերականգնման համար հատկացրեց $ 2,75 մլն[3]։
2015 թվականի հոկտեմբերից «Զինջիրլի մեդրեսե» դպրոցը հանդիսանում է ֆեդերալ նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[4]։
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Від Ղրիմի թաթարերեն՝ Zıncır — ланцюг.
- ↑ Քրիստոնեական թվարկության 1500 թվական։
- ↑ Турция выделила почти 3 млн долларов на восстановление древних мусульманских памятников в Бахчисарае
- ↑ http://government.ru/media/files/XnNawtIgNdGfkAMwq9cweD5tE4N6miAy.pdf