Զինաիդա Ալեքսանդրովա

ռուս խորհրդային բանաստեղծ, լրագրող, թարգմանչուհի

Զինաիդա Ալեքսանդրովա (ռուս.՝ Александрова, Зинаида Николаевна, նոյեմբերի 20 (դեկտեմբերի 3), 1907, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - հունվարի 1, 1983(1983-01-01), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս խորհրդային բանաստեղծուհի, լրագրող, թարգմանչուհի։

Զինաիդա Ալեքսանդրովա
ռուս.՝ Зинаида Николаевна Александрова
Ծնվել էնոյեմբերի 20 (դեկտեմբերի 3), 1907
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 1, 1983(1983-01-01) (75 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎեդենսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի և թարգմանիչ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ժանրերբանաստեղծություն, պոեմ և երգ
Պարգևներ«Աշխատանքի վետերան» մեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է ուսուցչի ընտանիքում։ 1919 թվականին որբացել է և հանձնվել է որբանոց։ Ավարտել է յոթնամյա դպրոցը, ապա աշխատանքի է անցել Ս. Խալտուրինի անվան ջուլհակագործական ֆաբրիկայում։ Սովորել է Լենինգրադի տպագրության տեխնիկումում։ Այնուհետև աշխատել է բազմաթիվ պարբերականների խմբագրություններում։ Լենինգրադյան շրջանից հետո աշխատել է Ռյազանի «Երիտասարդության ուղի» թերթում։ Ապա տեղափոխվել է Մոսկվա և «Երիտասարդ գվարդիա» հրատարակչությունում աշխատել որպես մանկական գրականության բաժնի վարիչ։ Այնուհետև աշխատակցել է «Искорка», «Крестьянской газете», «Дружные ребята» պարբերականներին։

ՍտեղծագործությունըԽմբագրել

Հեղինակ է 70-ից ավելի մանկական գրքերի։ Նրա բանաստեղծությունների հիման վրա գրվել են երգեր։

Զինաիդա Ալեքսանդրովան հայերենԽմբագրել

  • Մեր մսուրը (բանաստեղծություն), Ե., Պետհրատ, 1939, 14 էջ։ Ռուսերենից փոխադրեց Մկրտիչ Կորյունը։ Նկարիչներ՝ Վ. Բորոդիչենկո, Բ. Պոկրովսկի։
  • Պահակը (բանաստեղծություն), Ե., Հայպետհրատ, 1940, 14 էջ։ Ռուսերենից փոխադրեց Հայրապետ Հայրապետյանը։ Նկարիչ՝ Կ. Կուզնեցով։