Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զենիթ (այլ կիրառումներ)

«Զենիթ» սպորտային խաղերի պալատ (ռուս.՝ Дворец спортивных игр «Зенит»), սպորտային համալիր Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Միակ փակ ֆուտբոլային մարզասրահը։

Պատմություն խմբագրել

Կառուցվել է 1976 թվականի վերջին՝ ճարտարապետներ Մորոզով Գ․ Պ․–ի և Սավելևա Վ․ Ն․–ի նախագծով, մասնակցել են ինժեներներ Կուրբատով Օ․ Ա․–ն, Բեյլին Լ․ Կ․–ն, Պոստնիկով Վ․ Լ․–ն և ուրիշներ։ Նախատեսված էր, որ պետք է կառուցվի մարզական բազա, բայց շինարարության ավարտից անմիջապես հետո այն օգտագործվում էր մրցութային հանդիպումների համար[1]։ Այստեղ տեղի էին ունենում ֆուտբոլի, թենիսի[2], խոտի հոկեյի, ձեռքի գնդակի, բադմինթոնի մրցույթներ և պարապմունքներ։ Կան նաև պինգ–պոնգի և բոդիբիլդինգի սրահներ։ Սպորտային համալիրը ապահովված է հանդերձարաններով ու լոգարաններով, երկրպագուների համար պատշգամբներով։

Զենիթ սպորտի պալատում և Մարզահամերգային համալիրում անցկացվել են ԱՊՀ չեմպիոնների գավաթի 2008 և 2011 թվականների մրցույթները։

Սեփականատերեր խմբագրել

 
Տեսարան ներսից

2011 թվականին միջնորդական դատարանում պարզ դարձավ, որ Զենիթ սպորտի պալատի շինությունը պատկանում է ոչ թե քաղաքային, այլ դաշնային իշխանությանը։ Վտանգ կա՝ այնտեղից վարաձակալների հեռացման, շինությունը աուկցիոնով վաճառելու վերաբերյալ։

Ճարտարապետություն խմբագրել

Առանց հենքի 70 մ թռիչքով ծածկ ունենալը հնարավորություն է տվել շենքում տեղավորելու ֆուտբոլային դաշտ, որը համապատասխանում է ստանդարտային չափերին, ունի սինթետիկ ծածկույթ, նախատեսված է 3500 հանդիսատեսի համար։ Հսկայական ապակենախշերը խաղահրապարակի համար ապահովում են բնական լույսի հիանալի լուսավորություն։ Պալատի մուտքը ընդգծված է ճառագայթաձև զարդարանքով, որի կենտրոնում ֆուտբոլի գնդակն է։

Հասցե խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лисовский В. Г., Ленинград. Районы новостроек, Л. 1983
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել