Զդենեկ Կեպակ (չեխ․՝ Zdeněk Kepák, դեկտեմբերի 24, 1937(1937-12-24)[1], Բռնո, Չեխոսլովակիա[1] - հուլիսի 28, 2022(2022-07-28)[2]), չեխոսլովակ հոկեյիստ, կենտրոնական հարձակվող, Չեխոսլովակիայի հնգակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոնների գավաթի եռակի հաղթող, աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր։

Զդենեկ Կեպակ
Ծնվել էդեկտեմբերի 24, 1937(1937-12-24)[1]
ԾննդավայրԲռնո, Չեխոսլովակիա[1]
Մահացել էհուլիսի 28, 2022(2022-07-28)[2] (84 տարեկան)
Քաղաքացիություն Չեխոսլովակիա[1]
ՄասնագիտությունՀոկեյիստ և հոկեյի մարզիչ

Կենսագրություն խմբագրել

Զդենեկ Կեպակն իր խաղային կարիերան սկսել է 1955 թվականին «Սպարտակ Կռալովո պոլե» ակումբում։ «ԶԿԼ Բռնո» ակումբում տաս տարի խաղալուց հետո նա հայտնիություն է ձեռք բերել։ Այդ ընթացքում նա դարձել է Չեխոսլովակիայի հնգակի չեմպիոն, Չեխոսլովակիայի լիգայի եռակի արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր, ինչպես նաև երեք անգամ նվաճել է Եվրոպայի չեմպիոնների գավաթը։ Հոկեիստն իր կարիերան ավարտել է 1972 թվականին, վերջին մրցաշրջանը խաղացել է «Զլին» ակումբում։

1961-1965 թվականներին հանդես է եկել Չեխոսլովակիայի ազգային հավաքականում, որտեղ 1961 և 1965 թվականներին դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։

Իր խաղային կարիերայի ավարտից հետո զբաղվել է մարզչական աշխատանքավ․ 1972-1993 թվականներին նա մարզել է «Մորավիա Օլոմոուց», «ՏԵ Գոթվալդով», «Զեթոր Բռնո», «Գոդոնին» ակումբները։

Նվաճումներ խմբագրել

 1961 և 1965 թվականների աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր

  1961 թվականի Եվրոպայի չեմպիոն

  1965 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

  1966—1968 թվականների Չեխոսլովակիայի լիգայի եռակի արծաթե մեդալակիր

  1968, 1969 և 1971 թվականների Չեխոսլովակիայի առաջնությունների եռաակի արծաթե մեդալակիր

  1967 և 1970 թվականների Չեխոսլովակիայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր

Վիճակագրություն խմբագրել

  • Չեխոսլովակիայի առաջնություն՝ 464 խաղ, 321 միավոր (188 գոլ + 133 գոլային փոխանցում)
  • Չեխոսլովակիայի հավաքական՝ 25 խաղ, 6 գոլ[3]
  • Ընդհանուր կարիերա՝ 489 խաղ, 194 գոլ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Evidence zájmových osob StB
  2. 2,0 2,1 2,2 Zemřel Zdeněk Kepák (†84). Člen úderné řady získal v Brně pět titulů (չեխերեն) — 2022.
  3. «Starty hráčů: Reprezentace | Hokej.cz - web českého hokeje». Hokej.cz. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել