Զանգվի կամուրջը (նկար)
Զանգվի կամուրջը, կտավ, որը Մարտիրոս Սարյանը ստեղծել է 1930 թվականին։ Գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։
Զանգվի կամուրջը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Մարտիրոս Սարյան |
տարի | 1930 |
բարձրություն | 50 սանտիմետր |
լայնություն | 61 սանտիմետր |
նյութ | կտավ և յուղաներկ |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
սեփականատեր | Հայաստանի ազգային պատկերասրահ |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Պատմություն
խմբագրելԳեղանկարիչ Մարտիրոս Սարյանը բնակություն է հաստատել Երևանում 1921 թվականին։ Այդ ժամանակաշրջանից սկսած նրա գործունեությունը սերտորեն կապվում է Հայաստանի, մասնավորապես` Երևանի հետ։ Մայրաքաղաքն իր կառույցներով, գողտրիկ բակերով ու հին թաղամասերով դառնում է նկարչի ստեղծագործության առանցքային թեման։ Նա բազմիցս պատկերել է քաղաքի հուշարձաններն ու կոթողները, ժողովրդի առօրյան ու կենցաղը։ Հայաստանի ազգային պատկերասրահի հավաքածուի «Զանգվի կամուրջը» կտավում Սարյանը պատկերել է Հրազդանգետի կիրճում 1679 թվականին կառուցված կամուրջը։ Այն հայտնի է նաև Կարմիր կամուրջ անվանումով (կառուցված էր կարմիր տուֆից)։ Կամրջի երկարությունը 80 մետր էր, բարձրությունը՝ 11: Կամուրջն ունեցել է կամարավոր բացվածքներ, որոնցից երկու կենտրոնականները մեծ էին, իսկ երկուսը` համեմատաբար փոքր։ Այժմ կիսավեր վիճակում է[1]։