Զանգվածային սպանություն Կլեչկայում

Զանգվածային սպանություն Կլեչկայում, 1998 թվականի հուլիսին Կոսովոյի Ազատագրության Բանակի անդամներ 22 քաղաքացիական սերբերի զանգվածային սպանություն։

Զանգվածային սպանություն Կլեչկայում
Սպանության ձևսպանդ
Ամսաթիվհուլիս 1998
Սպանվածներ22 մարդ

1998 թվականի ձմռանը ԿԱԲ-ն սկսել է զինված պայքար Կոսովոյի և Մեթոխիայի հարավսլավական ինքնավար երկրամասի անկախության համար՝ գրոհելով ոստիկանության պարեկներին ու խաղաղ բնակիչներին։ ԿԱԲ-ի հենակետերից մեկը Կլեչկա գյուղի ճամբարն էր, որտեղ ընթանում էր նորակոչիկների պատրաստումը և գտնվում էր զենքի պահեստը[1]։

1998 թվականի հուլիսի 22-ին Օրախովացի համար մղված մարտում կրած պարտությունից հետո ԿԱԲ-ի անդամները քաղաքում առևանգված 43 քաղաքացիական սերբ են տեղակայել։ Բացի այդ, այնտեղ են գտնվել Հարավսլավիայի ՆԳՆ-ի գերեվարված աշխատակիցները։ Ճամբարում նրանք ենթարկվել են կտտանքների, իսկ կանայք բռնաբարվել են։ Հուլիսի վերջին 22 քաղաքացիական սերբեր մահապատժի են ենթարկվել, իսկ նրանց մարմինները այրել են կրաքարի վառարանում[1]։

Ոստիկանության գործողություններից հետո Մալիշևի շրջանում Կլեչկան գրավել են Հարավսլավիայի ՆԳՆ ուժերը, որոնք հայտնաբերել են մահապատժի ենթարկվածների աճյունները։ 1998 թվականի օգոստոսի 28-ին գյուղ այցելած լրագրողներին ՆԳՆ մամուլի քարտուղարը ցույց է տվել ԿԱԲ-ի ճամբարն ու դիակների այրման վայրը[2]։ Իրենց հերթին ԿԱԲ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ խոսքը հարավսլավացի ուժայինների կազմակերպած կեղծարարության մասին է[1]։

2001 թվականին հարավսլավական դատարանը Նիշում Լյուանին և Բեքիմ Մազրեկին դատապարտել է ահաբեկչության համար յուրաքանչյուրի 20 տարվա ազատազրկման։ Դատարանի դատավճռի համաձայն՝ դատապարտյալները 1998 թվականի հուլիսի վերջին անձամբ են մասնակցել բանտային մահապատիժներին[1]։ Սերբիայի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել այդ դատավճիռը, իսկ Մազրեկ եղբայրները ազատ են արձակվել և ավելի ուշ հրաժարվել են ներկայանալ այդ գործով նոր դատարան[3]։

2012 թվականին Կոսովոյի մասնակիորեն ճանաչված Հանրապետության դատական մարմինները սկսել են հետաքննել կտտանքների մեջ կատարված սպանությունները։ Մեղադրանքն առաջադրվել է Կոսովոյի տասը ալբանացիների դեմ, այդ թվում՝ Կոսովոյի այդ հատվածում ԿԱԲ-ի հրամանատարներից մեկի՝ Ֆաթմիր Լիմայի դեմ։ Լիմայի դեմ ցուցմունք է տվել ճամբարի նախկին պետ Ագիմ Զոգայը։ Նրա խոսքով՝ սերբերին մահապատժի ենթարկելու հրամանը տվել է անձամբ Լիմայը, իսկ նրանցից բացի ճամբարում պահվել են նաև ալբանացիները, այդ թվում՝ ԿԱԲ-ի անդամները, որոնց Լիմայը կասկածում էր հարավսլավական իշխանություններին հավատարմության մեջ կամ դրանցում աշխատելու մեջ[4]։ Երկար հետաքննությունից հետո դատարանը վճիռ է կայացրել, որի համաձայն, Լիմայը և մյուս մեղադրյալները պատասխանատվություն չեն կրել կտտանքների մեջ սպանությունների համար։ 2017 թվականի մայիսի 24-ին Պրիշտինայի Գերագույն դատարանը հաստատել է նախնական դատավճիռը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Крематоријум Клечка и масaкр у Радоњићком језеру – датуми избрисани из сећања (Видео)» (սերբերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  2. «World: Europe Serbs highlight 'KLA atrocity'» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «Злочинци из Клечке „нису на Косову"» (սերբերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  4. «Zogaj optužuje» (սերբերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.
  5. «Poništena optužnica za masakr Srba u logoru Klečka» (սերբերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.