Զանգվածային սպանություն Բալաշիխայում

Զանգվածային սպանություն Բալաշիխայում, միջադեպ, որը տեղի է ունեցել 2007 թվականի ապրիլի 23-ին, Կրուպսկայա փողոցում։ Մարդասպանը՝ 31-ամյա Ալեքսանդր Լյովինը, գնդակահարել է 4 մարդու։

Զանգվածային սպանություն Բալաշիխայում
Տեսակիրադարձություն
ՏեղադրանքԲալաշիխա
Տարեթիվապրիլի 23, 2007
Զոհվածներ4 մարդ
Վիրավորներ0

Հարձակում խմբագրել

Կեսօրվա ժամը 12-ին Կրուպսկայա փողոցի թիվ 8 տանն է մոտեցել մի տղամարդ՝ գործած գլխարկով։ Մտնելով շքամուտք՝ նա մոտեցել է բնակարաններից մեկին և սեղմել է դռան զանգը։ Դուռը բացել է տանտիրուհին՝ 49-ամյա Նինա Կուզնեցովան։ Դրա հետ մեկտեղ տղամարդը հանել է ինքնաշեն ատրճանակը, որին միացված է եղել հանպատրաստից խլացուցիչ։ Տեսնելով զենքը՝ կինը փորձել է փախչել, սակայն մարդասպանը կրակել է նրա գլխին և սպանել տեղում։ Դրանից հետո սկսել է իջնել աստիճաններով, բայց բախվել է 30-ամյա Վալիդա Խալիլովայի հետ։ Հանցագործը նրան ևս սպանել է մեկ կրակոցով և ցած է նետվել։ Ներքևի հարկերում աստիճանների վրա է հայտնվել 43-ամյա Սերգեյ Գաշկոն։ Մարդասպանը կրակել է նրա գլխին և փախել է։ Հենց ելքի մոտ նա բախվել է 70-ամյա թոշակառու Լիդիա Վասիլևային և սպանել նրան[1]։ Դրանից հետո նա դիմել է փախուստի։

Հետաքննություն խմբագրել

Փոքր քաղաքի համար այս իրադարձությունը շոկային է եղել։ Հանցագործության բացահայտմանն են միացել ոստիկանության բոլոր ուժերը։ Մուտքում տեղադրված է եղել տեսահսկման համակարգ, որը նկարել է մարդասպանի դեմքը[2]։ Նրա նկարը հրապարակվել է թերթերում։ Արդեն մայիսի 4-ին հանցագործը ձերբակալվել է[3]։ Պարզվել է, որ նա Բալաշիխայի 31-ամյա բնակիչ Ալեքսանդր Լյովինն է, նախկինում ձերբակալված է եղել։ Պարզվել է, որ նա պատվեր է ստացել, սակայն հարևան մի քանի տների նույն հատակագծման պատճառով շփոթել է հասցեն և սխալ մարդու է սպանել։ Մյուս զոհերն սպանվել են որպես անհարկի վկաներ։ Նա դատարանում փորձել է արդարանալ, սակայն 2008 թվականի հունիսի 5-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Подмосковные сыщики пытаются понять мотивы расстрела четырех человек в Балашихе». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 22-ին.
  2. Убийцу определила видеокамера
  3. Предъявлено обвинение подозреваемому в убийстве 4 человек в подмосковной Балашихе
  4. Киллера, который ошибся адресом, посадили пожизненно