Զախարի Միքայելի Նարիմանով (1925 թվականի մայիսի 23, Երևան), հայ բժիշկ, առողջապահության ոլորտի աշխատակից Խորհրդային Հայաստանում։

Զախարի Նարիմանով
Ծնվել էմայիսի 23, 1925(1925-05-23) (98 տարեկան)
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԿուսակցությունԽՄԿԿ

Եղել է ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։ 1947 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, աշխատել Երևանում և Կիրովականում (այժմ՝ Վանաձոր), որպես քիթ-կոկորդ-ականջի հիվանդությունների մասնագետ։ 1959 թվականից 1960 թվականներին գլխավորել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության 4-րդ վարչությունը, 1960 թվականից 1975 թվականներին եղել է ՀԽՍՀ առողջապահության նախարար։ 1975 թվականից՝ ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների Ն․ Հակոբյանի անվան ԳՀԻ-ի տնօրեն։ Նարիմանովը նշանակալից ծառայություններ ունի ՀԽՍՀ առողջապահության ցանցի ընդլայնման և մասնագիտացման, ինչպես նաև մանկաբուժական գործի կազմակերպման բնագավառում։

Եղել է նաև ՀԽՍՀ VI, VII, VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 204