Զալիխման Սաադուև

ռուս ֆուտբոլիստ

Զալիխման Մագոմեդովիչ Սաադուև (ռուս.՝ Залимхан Магомедович Саадуев, մարտի 11, 1988(1988-03-11), Մախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուսական ֆուտբոլիստ, խաղացել է կիսապաշտպանի դիրքում։

Զալիխման Սաադուև
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մարտի 11, 1988(1988-03-11) (36 տարեկան)
Ծննդավայր Մախաչկալա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Դիրք կիսապաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2007 Ռուսաստան Զենիթ (Մոսկվա) սիրող.
2008 Լատվիա Դինաբուրգ 11 (0)
2009 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 7 (0)
2009 Ռուսաստան Շեկսնա 11 (0)
2010 Ակադեմիա ՈՒՏՄ 3 (0)
2012-2014 Ռուսաստան Դագդիզել 38 (0)
2014-2015 Ռուսաստան Դրուժբա (Մայկոպ) 15 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա խմբագրել

Դաղստանի Մախաչկալայի «Դինամո» ֆուտբոլային ակումբի սան է։ 2006-2007 թվականներին խաղացել է Մոսկվայի «Զենիթ» սիրրողական ակումբում։ 2008 թվականի Լատվիայի առաջնությունում խաղացել է Դաուգավպիլսի «Դինաբուրգ» ակումբի կազմում։ 2009 թվականին խաղացել է Մոսկվայի «Տորպեդո» և Չերեպովցի «Շեկսնա» ակումբներում։ 2010 թվականի մարտին տեղափոխվել է Քիշնևի «Ակադեմիա ՈՒՏՄ» ֆուտբոլային ակումբ[1], որտեղ 2010 թվականի մարտի 12-ին կատարել է իր նորամուտը «Իսկրա Ստալ» ակումբի դեմ տնային խաղում[2]։ Ընդհանուր առմամբ Մոլդովայի առաջնությունում անցկացրել է 3 խաղ[3]։ Դրանից հետո վնասվածքի պատճառով նա երկու տարի դուրս է մնացել, կրկին ֆուտբոլով զբաղվել է Մախաչկալայի՝ Վյաչեսլավ Սիդորյուկի գլխավորած սիրողական «Պոլիտեխ» թիմում։ 2012 թվականի ամռանը եղել է Կասպիսկի «Դագդիզելի» խաղացող։

Անձնական կյանք խմբագրել

2013 թվականի նոյեմբերի 23-ին Զալիխման Սաադուևը ամուսնացել է[4], հարսանիքին ներկա էր ռուս ֆուտբոլիստ Ալեքսեյ Սապոգովը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել