Եզնիկ Ապահունի

(Վերահղված է Ե. Ապահունիից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ապահունի ազգանունով այլ մարդկանց մասին:

Եզնիկ Ապահունի (1843 - 1913), հայ մշակութային գործիչ։

Եզնիկ Ապահունի
Ծնվել է1843
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել է1913
Մասնագիտությունդերասան

Ծնվել է Կ. Պոլիսում, կրթությունն ստացել է Խասգյուղ թաղամասի Շահնազարյան վարժարանում։ Երիտասարդ տարիներին խանդավառվել է թատրոնով և մտավորական շարժումով։ Եռանդուն մասնակցություն է ունեցել «Արտավազդյան» թատերական ընկերության կազմակերպմանը։ Քանիցս խաղացել է տարբեր պիեսներում։ 1868 թ. դարձել է հոգևորականՙ շարունակելով մասնակցել մշակութային կյանքին[1]:

ԱղբյուրներԽմբագրել

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 103