Երևան (կինոթատրոն, Մոսկվա)

Երևան կինոթատրոն (ռուս.՝ Ереван (кинотеатр)), մոսկովյան կինոթատրոն, որը գտնվում է Մոսկվայի Բեսկուդնիկովյան շրջանի Հովհաննես Թումանյանի անվան հրապարակում[1]։ Թատրոնի գեղարվեստական տեսքը կապված է այն մայրաքաղաքի հետ, որի անունը շինությունը կրում է[2]։ Կինոթատրոնին կից գործել է հայկական մշակութային կենտրոն[3]։ Խորհրդային տարիներին կինոթատոնը մեծ կապեր է ունեցել ՀԽՍՀ Մշակույթի նախարարության հետ։ Այս համագործակցության շնորհիվ կինոթատրոնում կազմակերպվում էին խորհրդային էկրանին հայտնվող հայկական բոլոր ֆիլմերի պրեմիերաները, ինչպես նաև` նշվում էին հանրապետության մշակութային կյանքի հիմնական իրադարձությունները[4]։ Կինոթատրոնի կանաչ տարածքը հանգստի սիրելի վայր էր այս շրջանի բնակիչների համար[5]։

Տեսարժանություն

Cinema in Moscow, Russia (2005).jpg

ՃարտարապետությունԽմբագրել

Կինոթատրոնի գտնվելու վայրը մոտ է Դմիտրովսկու խճուղուն։ Կառուցման հիմնական սկզբունքը շինության ծավալային-ընդարձակ կոմպոզիցիան է, որն իր մեջ ներառում է դահլիճի ծավալը և դրա տակ գտվող ընդարձակ ապակե նախասրահը։ Կինոթատրոնի կառուցման համար օգտագործված այս մեթոդը ֆունկցիոնալ է և էսթետիկ առումով` արտահայտիչ[6]։ Դահլիճի նախասրահում էր գտնվում «Հայաստանի բարիքներ» պաննոն, որը նկարվել է յուղաներկով և տեմպերայով։ Պաննոյի հեղինակը ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Մկրտիչ Քամալյանն է[7]։

Մեր օրերԽմբագրել

1990-ական թվականների կեսերից Երևան կինոթատրոնը չի գործում։ Մոսկվայի քաղաքային գույքի դեպարտամենտի 2013 թվականի հուլիսի 26-ի N 6407 հրամանով Դմիտրովսկի խճուղի, տուն 82 հասցեում տեղակայված ոչ բնակելի շենքը հանձնվել է Մոսկվայի մետրոպոլիտենին։ 2017 թվականի փետրվարի նախկին կինոթատրոնի շենքում բացվել է Մոսկվայի միտրոպոլիտենի տրանսպորտային անվտանգության ապահովման վարչություն[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Вестник мэра и правительства Москвы. — Выпуск 27,Части 1-3. — Москва: Мэрия, 2009. — С. 230.
  2. Ю.С. Яралов Архитектурное творчество СССР. — Москва: Стройиздат, 1979. — С. 119. — 170 с.
  3. Архитектура и строительство Москвы. — Москва: Исполком Московского городского совета народных депутатов, 1989. — С. 6.
  4. Искусство кино. — Выпуски 4-6. — Москва: Министерство кинематографии, 1973. — С. 150.
  5. Ю.Лужков Бескудниковский район // Символика Москвы: город, административные округа, районы. — Москва: Профиздат, 2003. — С. 49. — 262 с.
  6. Ю.С. Яралов Кинотеатр "Ереван" // Архитектурное творчество СССР.: Проблемы и суждения. [Альманах (Том 2). — Москва: Стройиздат, 1974. — С. 75.
  7. Т.Н. Горина Камалян, Мкртич Айрапетович // Художники народов СССР. — Том 4,Книга 2,. — Москва: Искусство, 1995. — С. 121-122.
  8. [1]