Երևան Պարկ

զվարճանքի զբոսայգի

Երևան Պարկ զվարճանքի զբոսայգին առաջին ատրակցիոնների թեմատիկ զբոսայգին է Հայաստանի մայրաքաղաք Երևանում և ընդգրկում է ատրակցիոններ և զվարճանքի այլ տեսակներ մի տարածքում։ Այն նախատեսված է մարդկանց լայն շրջանակի զվարճանքի համար իր մանկական, ընտանեկան և էքստրեմալ ատրակցիոններով։ Երևան Պարկը թեմատիկ է, քանի որ ատրակցիոնները, շրջապատող դեկորացիաները և սպասարկող անձնակազմը ոճավորված են Էմորիա կախարդական թագավորության թեմայի շուրջ։

Երևան Պարկ զվարճանքի զբոսայգի
Տեսակզվարճանքների զբոսայգի
ԵրկիրՀայաստան
ՎարչատարածքԵրևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
Հիմնվել է2017
Բացվել է2021, մայիսի 15[1]
Մակերես27,66 հեկտար
ԲԾՄ60 մետր
Անվանված էԱզատ անկման աշտարակ
ՍեփականատերԳարեգին Նուշիկյան

Պատմություն խմբագրել

2017 թվականին գործարար Գարեգին Նուշիկյանը առաջ քաշեց Երևանում նորագույն զվարճանքների զբոսայգի, առաջին թեմատիկ այգին Հայաստանում կառուցելու գաղափարը։

  Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնել տարածաշրջանում նմանատիպը չունեցող մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի, ժամանցի և զվարճանքի կենտրոն՝ հագեցած լավագույն եվրոպական արտադրողների գերժամանակակից ատրակցիոններով, շքեղ լազերային էֆեկտներով շատրվանով և սննդի սպասարկման կետերով։

...Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է 22 միլիոն ԱՄՆ դոլար։ Ծրագրի ետգնումը նախատեսվում է 10 տարվա ընթացքում։ 10 տարվա ընթացքում պետական բյուջե վճարվող հարկերը կկազմեն մոտ 6 միլիարդ ՀՀ դրամ[2]։

 

Կառուցումը տևել է երեք տարի, և այգին բացվել է 2021 թվականի մայիսի 15-ին[3]։

Այգու հերոսները խմբագրել

Անա – Անան Էմորիայի արքայադուստրն է, ով զվարթ է, բարի և սրամիտ։ Անան շատ է սիրում զբոսնել ամբողջ Էմորիայով՝ անցկացնելով ժամանակը իր թագավորության բնակիչների՝ հատկապես երեխաների հետ։ Արքայադուստրը դեռ մանկուց սիրել է խաղալ ակտիվ խաղեր։ Նա, լինելով շատ նուրբ և փխրուն էակ, թագավորության համար դժվար պահերին լցվում է քաջությամբ և խիզախությամբ։ Անան միշտ հոգատար և հավատարիմ է իր ընկեր Յանի նկատմամբ։

Յան – Յանը Էմորիայի քաղաքացի է, ով նաև Անայի մանկության ընկերն է։ Նա շատ խիզախ է, արկածախնդիր, բարի և խելացի։ Շատ ճարպիկ է, սիրում է ծառեր մագլցել և միշտ առաջ է գալիս նոր գաղափարներով՝ խաղերը ավելի հետաքրքիր դարձնելու համար։ Նրա երազանքն է ստեղծել մի վայր, որը Էմորիայի ժողովրդին կտա մեծ երջանկություն և միասնականություն։ Յանը գաղտնի սիրում է Անային, և նրա առաքելությունն է ամեն գնով պաշտպանել Անային և Էմորիան։

Զոր – Զորը խիզախության պահապանն է, ով անվախ է, հզոր և սիրում է բարդ խաղեր։ Նա սովորեցնում է երեխաներին՝ ինչպես հաղթահարել իրենց վախերը և նոր բացահայտումներ անել։ Ըստ առասպելի, Զորը եկել է Էմորիայի բարձր լեռներից, և այդ պատճառով նա ստեղծված է բյուրեղներից։ Մեկ այլ առասպելում էլ ասվում է, որ իր բյուրեղները ուտելի շաքար աքլոր են։ Յանը միշտ փորձել է պարզել Զորի ծագումը՝ բազմիցս կծելով նրա ձեռքը։ Սակայն, այս ամենը մնում է առեղծված մինչ օրս։

Պինչու – Պինչուն հետաքրքրասիրության պահապանն է, ով հարցականի տակ է դնում ամեն ինչ։ Նրա սիրելի զբաղմունքը բարդ գլուխկոտրուկներ լուծելը և նոր բաներ սովորելն է։ Նա սովորեցնում է երեխաներին ուշադրություն դարձնել մանրուքներին և ուսումնասիրել իրենց շրջապատող աշխարհը։ Դուք հաճախ կարող եք լսել նրա կարգախոսը․ «Աշխարհը անծայրածիր է և միշտ շատ բան կա բացահայտելու և սովորելու»։ Թեև նա շատ խելացի և տեղեկացված անձնավորություն է, Պինչուն երբեք գոռոզ չէ և ժամանակ է տրամադրում մյուսներին համբերատարությամբ բացատրելու իրերը։

Նունջ –Նունջը հանդարտության պահապանն է, ով շատ քաղցր է, հոգատար և իմաստուն։ Նա մարշմելլոյի նման փափուկ է և փխրուն։ Նունջը սովորեցնում է երեխաներին ցանկացած իրավիճակում խուճապի չմատնվել և որոշում կայացնելուց առաջ երկար մտածել բոլոր տարբերակների մասին։ Երեխաները սիրում են զրուցել նրա հետ, քանի որ նա հիանալի ունկնդիր է, և միշտ ուղղորդում է նրանց գտնել իրենց համար լավագույն լուծումը։ Նունջը սիրում է վայելել մայրամուտը և բնության գրկում կազմակերպել պիկնիկներ։

Լույս – Լույսը ուրախության պահապանն է։ Նա շատ զվարթ է, ակտիվ, ցատկում է շատ և ծիծաղում։ Լույսը սիրում է կազմակերպել աշխույժ խաղեր և պատմել զվարճալի պատմություններ՝ յուրաքանչյուրի տրամադրությունը էլ ավելի բարձրացնելու համար։ Լույսը կարծես արևի շող լինի և անհնար է տխրել, երբ լսում ես նրա վարակիչ ծիծաղը։ Նրա ամենասիրելի զբաղմունքներից մեկը երեխաների ծիծաղը հավաքելն է իր փոքրիկ սրվակի մեջ, ինչն էլ դրական լիցքեր է հաղորդում նրան։ Նա կարծում է՝ ցանկացած լավ կամ վատ բան, ի վերջո, դրական արդյունքի է հասնելու։

Ատրակցիոններ խմբագրել

  1. Սամբա աշտարակ – 12,3մ պտտվող աշտարակ
  2. Երևան անիվ – Պտտվող անիվ
  3. Ազատ անկում – ազատ անկման աշտարակ
  4. Նունջի պտույտ – 360 աստիճան պտտվող ատրակցիոն
  5. Բումերանգ – ընտանեկան քոսթեր
  6. Յան քոսթեր – ընտանեկան քոսթեր
  7. Զորի քոսթեր – ընտանեկան քոսթեր
  8. Ուրախ քոսթեր – պտտվող քոսթեր
  9. Թռչող հեծանիվներ – Ինտերակտիվ ոտնակներով ատրակցիոն
  10. Պտտվող օդանավ – պտտվող ինքնաթիռ
  11. Կոնտիկի – պտտվող նավ
  12. Ջամբո հելիքս – պտտվող գոնդոլաներ
  13. Ռաշ էնդ քրաշ- ավտոդրոմ
  14. Թռչող ծաղիկներ – պտտվող գոնդոլաներ
  15. Երաժշտական էքսպրես – պտտվող մեքենաներ
  16. Անա կարուսել – պտտվող կարուսել
  17. Էնգրի փլեյնս – պտտվող մանկական ատրակցիոն
  18. Ցատկող բզեզներ – ցատկող մանկական ատրակցիոն
  19. Էուրեկա – ինտերակտիվ մանկական ատրակցիոն
  20. Կենդանիների ուղի – կենդանիներով պտտվող ուղի
  21. Վինդ սթարզ – ինտերակտիվ գլայդերներ
  22. Սանտա Մարիա/էմոջինարիում – ճոճվող նավ
  23. Լույսի շղթաներ – թռչող աթոռներ
  24. Խաղահրապարակ
  25. Բուսթեր- պտտվող էսքտրեմալ ատրակցիոն
  26. Մավրիք- պտտվող էսքտրեմալ ատրակցիոն
  27. Ռոտո տեխնո- պտտվող էսքտրեմալ ատրակցիոն
  28. Պինչուի ավտոդրոմ- էքստրեմալ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել