Երևանյան բակ գարնանը

Մարտիրոս Սարյանի նկար

«Երևանյան բակ գարնանը», հայ անվանի նկարիչ Մարտիրոս Սարյանի 1928 թվականին ստեղծած կտավը։ Սարյանը այն վրձնել է Փարիզից վերադառնալուց հետո։ Կտավը գտնվում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում[1]։

Երևանյան բակ գարնանը
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1928
բարձրություն75,6 սանտիմետր
լայնություն111 սանտիմետր
ստեղծման վայրԵրևան
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
հավաքածուՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
սեփականատերՄարտիրոս Սարյանի տուն-թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Նկարագրություն

խմբագրել

Կտավում պատկերված է հին Երևանի մի անկյուն, ազգային ճարտարապետությանը բնորոշ երկհարկանի տնով, որն ուներ ներքին բակ նայող փայտյա պատշգամբ։

Պահպանվել է նկարչի գրառումը, որտեղ նա նկարագրում է այդ բակը.

  «1924 թվականին մենք տեղափոխվեցինք նոր բնակարան` Ռուբենի փողոց, տուն 55, որտեղ ես կարող էի հանգիստ ապրել և աշխատել։ Տան դիմացի փոքրիկ ծաղկանոցը, այգին, պատշգամբից բացվող տեսարանը. ամեն ինչ շատ գեղանկարչական էր։ Գարնանը ողջ շրջակա տարածքը վերածվում էր ծաղկած պարտեզի։ Հատկապես լավն էին գլիցինիայի ծաղիկները… Հին գեղանկարչական երևանյան տնակները սկսեցին աստիճանաբար փլվել, նրանց մասին ոչ ոք չէր հոգում։ Դրանք դատարկվեցին և վերածվեցին փլատակների։ Ցավում եմ, որ այն ժամանակ այդքան քիչ եմ նկարել այդ տեսարանները»[2]  

:

Ցավոք, չպահպանվեց նաև նկարում պատկերված այս բակն ու տունը։ Նկարիչը հատուկ տեղ է հատկացնում պատշգամբի մոտ աճող կապտամանուշակագույն ծաղիկներով գլիցինիային, որը բազմիցս է գրավել Սարյանի ուշադրությունը։ Նրա 1910 թվականին ստեղծած «Գլիցինիան» Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի զարդերից է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՄԱՐՏԻՐՈՍ ՍԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ». www.sarian.am (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ մայիսի 19-ին.
  2. ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԱԿ ԳԱՐՆԱՆԸ