Երևանի քաղաքային ժամացույց

Երևանի քաղաքային ժամացույց, 1891 թվականին Երևանում տեղադրված քաղաքային ժամացույց։

Երևանի քաղաքային ժամացույցը

ՊատմությունԽմբագրել

1891 թվականի սեպտեմբերի 10-ին Երևանի քաղաքայի դուման որոշում է կայացրել քաղաքի համար աշտարակային ժամացույց ձեռք բերել։ Դուման այդ հարցով դիմել է Պետերբուրգի հայտնի ժամագործ Ֆ. Վինտերին։ Վերջինս նամակով ներկայացրել է ժամացույցների տարբեր տեսակներ և տեղեկացրել տեղափոխության դեպքում վտանգի մասին։ Ավելի շուտ՝ 1891 թվականի ապրիլի 5-ին դուման դիմել էր ժամագործ Հ. Գենեին, որը համաձայնվել էր 875 ռուբլի առժողությամբ ժամացույց ուղարկել Երևան և տեղադրել։ Ժամացույցի համար Երևանի նահանգապետն առաջարկել է քաղաքապետ Լևոն Տիգրանյանին կազմակերպել և գումար հավաքել Երևանի բնակիչներից։ Ժամացույցը գնվել է և տեղադրվել քաղաքային ոստիկանության շենքի աշտարակի վրա (գտնվում է ներկայիս Հանրապետության հրապարակի տարածքում)։

ՆկարագրությունԽմբագրել

Ժամացույցի սլաքների երկարությունը կազմել է 40-45 սանտիմետր, իսկ տրամագիծը՝ 122 սանտիմետր։ Ժամացույցի տեղադրման գործընթացի ժամանակ թվատախտակի ապակին կոտրվել է և սլաքները մնացել են բաց։ Այն ժամանակ քաղաքում շատ ագռավներ կային, որոնք նստում էին ժամացույցի սլաքներին՝ խախտելով ճիշտ ժամը, ինչը թյուրիմացությունների առիթ էր հանդիսանում։ Այդ պատճառով քաղաքի իշխանությունները ստիպված են եղել պահակ կարգել, որը, օդում կրակելով, ցրում էր սլաքներին նստել պատրաստվող թռչուններին։ Ոստիկանության շենքի քանդվելուց հետ ժամացույցը տեղափոխել են քաղաքի թանգարան[1]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Պսակ» թերթ