Հայաստանի գլխավոր ժամացույց
Հայաստանի գլխավոր ժամացույց, գտնվում է Երևանի Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի աշտարակի վրա։ Տեղադրվել է 1941 թվականին[1]։
ՊատմությունԽմբագրել
1891 թվականին Երևանի քաղաքային դումայի որոշմամբ ներկայիս Հանրապետության հրապարակի տարածքում, ոստիկանության շենքի աշտարակի վրա 122 սանտիմետր տրամագծով ժամացույց են տեղադրել։ Ժամացույցը գոյատևել է մինչև 1930-ական թվականները, երբ ոստիկանության շենքը քանդել են և տեղում կառուցել Հայաստանի ազգային պատկերասրահը, ինչից հետո ժամացույցը տեղափոխել են Երևանի պատմության թանգարան[2]։
1941 թվականին Հայաստանի կառավարության առաջին շենքի շինարարության ժամանակ միտք է ծագել կառավարության շենքի աշտարակի վրա բաց թողնված տեխնիկական խոռոչը օգտագործել ժամացույցի համար։ Ժամացույցը նախատեսված է եղել Ռուսաստանից Հայաստան բերել 1941 թվականի հունիսին, բայց քանի որ հունիսի 22-ից ԽՍՀՄ-ը ներքաշվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, ապա տեղափոխումը ուշացել է, և ժամացույցը Երևան է հասել 1941 թվականի աշնանը։ Աշտարակում ժամացույցը տեղադրել է ժամագործ Արծրուն Յավրոյանը, որն էլ տեղադրելու առաջին օրից սկսած, 40 տարի սպասարկել է ժամացույցը։ 1941 թվականից մինչև 2022 թվականը ժամացույցը կանգ է առել միայն 2-3 ժամով[3]։
ԺամագործներԽմբագրել
Հայաստանի գլխավոր ժամացույցը պատմության ողջ ընթացքում սպասարկել են ընդամենը հինգ ժամագործ. Արծրուն Յավրոյանը, Զորիկ Հակոբյանը, Գեղամ Մկրտչյանը, Աշոտ Մալիքսեթյանը և Լյովա Ալեքսանյանը[3][1]։
Տեխնիկական պարամետրերԽմբագրել
Ժամացույցն ունի 3 մ 60 սմ տրամագիծ, նրա 170 սմ երկարությամբ մեծ սլաքը կշռում է 4 կգ 850 գր, իսկ 110 սմ երկարությամբ փոքր սլաքը` 3 կգ 500 գր[1]։ 2001 թվականի հունիսի 5-ին ժամացույցը տեխնիկական փոփոխության է ենթարկվել՝ մեխանիկական բլոկից անցել է էլեկտրոնայինին[4]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Group The Only։ «Հանրապետության հրապարակ»։ visityerevan.am (հայերեն)։ Վերցված է 2022-10-15
- ↑ «Երևանի քաղաքային ժամացույցը – ԵՐԵՎԱՆԻ ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ» (hy-HY)։ Վերցված է 2022-10-15
- ↑ 3,0 3,1 «Ճանապարհորդություն ժամանակի մեջ. Հայաստանի գլխավոր ժամացույցի պատահական ծնունդն ու պատմությունը. Կոնկրետ հայտնի չէ, թե երբ է սկսել աշխատել, բայց հայտնի է, որ յոթանասուն տարվա ընթացքում կանգ է առել միայն 2-3 ժամով»։ PanARMENIAN.Net։ Վերցված է 2022-10-15
- ↑ Հանրապետության գլխավոր ժամացույցը