Երևանի սպանդանոց, կառուցվել է 1904 թվականին, ճարտարապետ Վ. Միրզոյանի կողմից։ Նախագիծը, որը կազմվել էր նահանգական ինժեների և նահանգական ճարտարապետի եզրակացությամբ, 1902 թվականին հաստատվեց, իսկ շինարարությունն ավարտվեց 1902-1904 թվականների ընթացքում, ավելի հստակ 1904 թվականին, երբ տեղադրվեցին զտիչները։

Պատմություն խմբագրել

Երևանի և Ալեքսանդրապոլի քաղաքային իշխանությունների համար սպանդանոցի կառուցումը կարևորագույն խնդիրներից մեկն էր, քանի որ այն գնահատվում էր որպես անհրաժեշտ օբյեկտ, որը կլուծեր քաղաքային կոմունալ կյանքին վերաբերվող մի շարք խնդիրներ։ Երևանի սպանդանոցը կառուցվել է քաղաքի թաղամասերից հեռու, քաղաքի հարավ-արևմտյան հատվածում, հողատարածքի հարավային սահմանով հոսող Հրազդան գետի մոտակայքում։ Համալիրը տեղակայված է մեծ ուղղանկյունաձև (56.6x30) հողամասում, որը շրջապատված է 2 մետր բարձրության քարե պարիսպով։ Երեք մասնաշենքերը գտնվում են հողամասի հյուսիսային սահմանում, նրանց միջև մեծ հեռավորություն կա, որոնք առաջացնում են երկու սիմետրիկ ելքեր դեպի բակ։ Կենտրոնական շենքը, որը իր ծավալով ամենամեծն է, մեկ հարկանի ուղղանկյուն կառույց է (29.5x17.2մ, գետնի մակերևույթից այն բարձր է 5.7մ)։ Մասնաշենքի ներսը հիմնական պատերով բաժանված է չորս հավասար բաժանմունքների։ Առաջին հարևան բաժիններում իրականացվում է փոքր և խոշոր անասունների սպանդը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мариетта Гаспарян, Архитектура Еревана XIX - начала XX века, Ереван, «Ушардзан», 2008, էջ 184 — 262 էջ. — 200 հատ, ISBN 978-99930-865-6-7։