Երևանի հաստոցաշինական գործարան

Երևանի Տեր-Ավետիքյան եղբայրների անվան հաստոցաշինական գործարան, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության ձեռնարկություն։ Ստեղծվել է 1905-ին, 1893-ին Տեր-Ավետիքյան եղբայրների նախաձեռնությամբ կառուցված հիդրավլիկ մամլիչներ, պոմպեր, ջեռուցման կաթսաներ արտադրող թուջաձուլական մեխանիկական արհեստանոցի հիմքի վրա։ Առաջին ձուլվածքը թողարկվել է 1930-ին, իսկ հաստոց՝ 1945-ից։ 1996-ին սեփականաշնորհվել է, վերածվել «Երևանի հաստոցաշինական ԱՄ» ՓԲԸ-ի։ Արտադրում է խառատապտուտակահան, հատուկ և սեղանի գայլիկոնող, թվածրագրային խառատային հաստոցներ։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։