Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ

Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ, բժշկական միջին մասնագիտական ուսումնական հաստատություն Երևանում[1]։

«Էրեբունի» պետական բժշկական քոլեջի լոգոն

Պատմություն խմբագրել

ՀՀ ԿԳՆ Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է ՀՍՍՀ նախարարների խորհրդի 1977 թվականի հուլիսի 1-ին՝ ՆՈ 422 հրամանի համաձայն կազմակերպված թիվ 2 բժշկական ուսումնարանի (1996 թվականից «Գրիգոր Մագիստրոս բժշկական ուսումնարան» ՊՓԲԸ) և 1993 թվականին կազմակերպված Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» բժշկական քոլեջ ՊՓԲԸ միաձուլման միջոցով (ՀՀ կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի թիվ 28 որոշում)։

1977 թվականից մինչ այսօր, քոլեջը հանրապետության միջին բուժանձնակազմի շարքերը համալրել է ավելի քան 20.000 բուժաշխատողներով։ 1977 թվականից գործել են հետևյալ բաժինները` բուժական գործ, մանկական բուժքույր՝ 1977-1995 թվականներ, սանբուժակ՝ 1979-1994 թվականներ։

1993 թվականից «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում գործում են բուժքույրերի և մանկաբարձների պատրաստման եռամյա և 1995 թվականից բուժքույրական գործի կազմակերպիչների պատրաստման քառամյա ծրագրերը։ 1995 թվականից բուժքույրերի և մանկաբարձների եռամյա ծրագրերը սկսել են գործել նաև մյուս բոլոր պետական բժշկական քոլեջներում, բարեփոխվել են ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը։ 1995 թվականից քոլեջը առաջինը հանրապետություն կազմեց բուժքույրերի քառամյա ծրագիրը։ Այն իրականացվեց ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելեսի բժշկական համալսարանական կենտրոնի (UCLA) բուժքույրական քոլեջի հետ համատեղ։ Քոլեջի բուժքույրական գործի կազմակերպիչները քոլեջի կողմից ՀՀ պետական դիպլոմ ստանալուց բացի, նրանց տրվում է նաև ԱՄՆ-ի Կալիֆորնիայի (UCLA) բժշկական կենտրոնի կողմից տրվող բակալավրի հավաստագիր։ 1996 թվականին քոլեջում ստեղծվեց բուժքույրերի միությունը։ Համաձայն կնքված պայմանագրի, քոլեջը 1996 թվականից համագործակցում է Շվեդիայի Յուլոսլիգ քաղաքի համալսարրանական գիտությունների քույրական քոլեջի հետ։ Կատարելագործման և փորձի փոխանակման նպատակով քոլեջի դասախոսները և լավագույն ուսանողները գործուղվում են Շվեդիա։ 1997 թվականին ստեղծվել է գիտահետազոտական կենտրոն։ 1997 թվականին քոլեջը դարձել է բուժքույրերի հետդիպլոմային կրթության ուսումնական բազա՝ ՀՀ ԱԱԻ-ում ստեղծված քույրական գործի կազմակերպում ամբիոնի համար, որտեղ մինչ օրս վերապատրաստվել են 302 բուժքույրեր։ Միջազգային բուժքույրական լիդերության ինստիտուտի տնօրենները, AIHA բուժքույրական ծրագրի ավագ խորհրդականի՝ Շերոն Վենստեյնի ջանքերով քոլեջում բացվեց գիտահետազոտական ուսումնական կենտրոն, որը հետագայում դարձավ ՀՀ ԱՆ ԱԱԻ բուժքույրերի վերապատրաստման բազան։ 1998 թվականին ՀՀ կառավարության մարտի 2-ի թիվ 130 որոշումով թույլատրեց «Էրեբունի» քոլեջին փորձարարության կարգով բարձրագույն կրթությամբ բակալավրի կրթական աստիճանով բուժքույրերի պատրաստումը։ 1999 թվականին «Էրեբունի»քոլեջը տվեց Քույրական գործի կազմակերպիչների առաջին շրջանավարտները։ Նրանց շնորհանդեսը մեծ շուքով նշվեց Հայաստանի Ամերիկյան Համալսարանում, որին մասնակցում էր 1000-ից ավելի հյուրեր։ 1990 թվականից քոլեջը համագործակցում է Sigma Theta Tau միջազգային բուժքույրական պատվավոր միության հետ և քոլեջի լավագույն ուսանողները համարվում են այդ միության անդամ։ 2000 թվականին ստեղծվել է խորհրդատվական կապ՝ առողջապահության համաշխարհային կազմության (ԱՀԿ) հետ։ 2001 թվականից քոլեջը սկսել է համագործակցել ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի Օհամա քաղաքի համալսարանական բժշկական կենտրոնի բուժքույրական քոլեջի հետ` հեռավար ուսուցման միջոցով։ 2001 թվականին ՀՀ ԱՆ թիվ 951 հրամանով «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում ստեղծվել է գիտամեթոդական խորհուրդ, որի կազմում են հանրապետության առաջատար մասնագետները, որոնք քննարկում, վերանայում և հաստատում են ուսումնական ծրագրերը, կատարում են ուսումնամեթոդական խորհրդատվություն։ Հայերեն լեզվով թարգմանվել են LEMON ծրագրի ուսումնամեթոդական նյութերը, կազմվել և թարգմանվել են մայրենի լեզվով մեծաքանակ մասնագիտական դասագրքեր և ուսումնամեթոդական ձեռնարկներ։

Քոլեջը 2005 թվականից համագործակցում է ԱՄՆ/ՄԶԳ ՆՕՎԱ, ՆՕՎԱ2 ծրագրերի հետ` գյուղական վայրերի վերարտադրողական առողջապահության, ընտանիքի պլանավորման հարցերով։ 2005 թվականի հունվարի 25-ին հաստատվելեն ՀՀ ԿԳ նախարարի թիվ 23-Ն հրամանով միջին մասնագիտական կրթության 6 մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները` «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ», «Ատամնատեխնիկական գործ», «Դեղագործություն», «Լաբորատոր ախտորոշում», «Քույրական գործի կազմակերպում», 2006 թվականից` «Բուժական կոսմետոլոգիա», «Բուժական մերսում», 2009 թվականից` «Հիվանդի ընդհանուր խնամք» (կրտսեր բուժքույր) մասնագիտությունների պետական կրթական չափորոշիչները։

2008 թվականից քոլեջում գործում է «Ընտանեկան բուժքույրության» ամբիոնը, որտեղ կարող են մասնագիտանալ և վերապատրաստվել հանրապետության բուժքույրերը` ստանալով ընտանեկան բուժքրոջ որակավորում։

2009 թվականից քոլեջը համագործակցում է ԱՄՆԿանզաս նահանգի Վոշբորն համալսարանի բուժքույրական քոլեջի հետ։ 2010 թվականին ստեղծվել է Քույրական գործի կազմակերպիչների միություն, որն իր շարքերում ունի 500-ից ավելի անդամներ։ Քոլեջի, քույրական գործի կազմակերպիչների միություն ՀԿ–ի և միջազգային գործընկերների ուժերով 2011 թվականի ապրիլի 27-30-ը անցկացվեց Հայաստանի առաջին միջազգային բուժքույրական համագումարը, որի շրջանակներում Հայաստանի բուժքույրերը անդամագրվեցին ԱՄՆ Sigma Theta Tau International (STTI) պատվավոր բուժքույրական միությանը։ 2013 թվականի սեպտեմբերի 18-20-ը կայացավ Հայաստանի երկրորդ միջազգային բուժքույրական համագումարը։ Համագումարի 3-րդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջում հաստատվեց STTI պատվավոր միության Քայ Դելտա մասնաճյուղը։ 2011 թվականից քոլեջը համագործակցում է Անգլիայի Միացյալ Թագավորության Շոտլանդիայի Արևմտյան Համալսարանի հետ։

Քոլեջի լավագույն շրջանավարտները՝ ըստ կնքված պայմանագրերի կարող են ուսումը շարունակել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի, Հայկական բժշկական ինստիտուտի 2-րդ և 3-րդ կուրսերում, ինչպես նաև` Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հանրային առողջապահություն» ֆակուլտետում։

Բաժիններ խմբագրել

Քոլեջում գործում են հետևյալ բաժինները.

  • Քույրական գործ[2] (1977 թվանակից - ներկա)
  • Լաբորատոր ախտորոշում[3] (1988 թվանակից - ներկա)
  • Մանկաբարձական գործ[4] (1993 թվանակից - ներկա)
  • Ատամնատեխնիկական գործ[5] (1995 թվանակից - ներկա)
  • Դեղագործություն[6] (1995 թվանակից - ներկա (2009 թվականից գործում է նաև հեռակա ուսուցման համակարգ))
  • Քույրական գործի կազմակերպում[7] (1995 թվանակից - ներկա)
  • Բուժական կոսմետոլոգիա[8] (2005 թվանակից - ներկա)
  • Բուժական մերսում[9] (2005 թվանակից - ներկա)
  • Հիվանդի ընդհանուր խնամք[10] (կրտսեր բուժքույր (2011 թվանակից - ներկա))

Վարչական կազմ խմբագրել

  • Ալինա Քուշկյան, ԲԳԴ (տնօրեն)
  • Վարդուհի Ավետիսյան (մեթոդ կաբինետի վարիչ)
  • Նունե Հակոբյան (պրակտիկ աշխատանքների գծով տնօրենի տեղակալ)
  • Լուսինե Մամիկոնյան (կադրերի կառավարման բաժնի պետ)
  • Վերոնիկա Հակոբյան (գլխավոր հաշվապահ)
  • Վարսենիկ Ղուկասյան
  • Աստղիկ Պետրոսյան

Արտաքին հղումներ խմբագրել

Պաշտոնական կայք Արխիվացված 2016-12-17 Wayback Machine

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՀՀ Առողջապահության նախարարության Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ». www.erebounicollege.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  2. «ՀՀ Առողջապահության նախարարության Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ». www.erebounicollege.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  3. «ՀՀ Առողջապահության նախարարության Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ». www.erebounicollege.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  4. «ՀՀ Առողջապահության նախարարության Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ». www.erebounicollege.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  5. «ՀՀ Առողջապահության նախարարության Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ». www.erebounicollege.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  6. «ՀՀ Առողջապահության նախարարության Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ». www.erebounicollege.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  7. «ՀՀ Առողջապահության նախարարության Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ». www.erebounicollege.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  8. «ՀՀ Առողջապահության նախարարության Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ». www.erebounicollege.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  9. «ՀՀ Առողջապահության նախարարության Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ». www.erebounicollege.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  10. «ՀՀ Առողջապահության նախարարության Երևանի «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ». www.erebounicollege.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.