Երևանի կաբելի գործարան

Երևանի կաբելի Գործարան խորհրդային և մասնակիորեն՝ հետխորհրդային շրջանի արդյունաբերական ձեռնարկություն ՀՀ մայրաքաղաք Երևանում։

Հիմնադրվել Է 1945 թվականին, առաջին արտադրանքը տվել է 1946 թվականին։

Ունեցել է գլանման, տեսակագլանման, ձգման, ռետինապատման, հյուսման, փաթաթման, արծնապատման արտադրամասեր։ Հնաբերդ գյուղում (Արագածի Արտադրամաս Երևանի կաբելի գործարանում) գործել է մասնաճյուղ։

Թողարկել է ուժային կաբել, տեղակայման և էլեկտրալուսավորման հաղորդալար, ներհատիչ և փողրակային կաբել, մերկ հաղորդալար և այլն։

Արտադրանքն գտագործվել է էլեկտրատեխնիկական, նավթի և գազի արդյունաբերությունում, երկրաֆիզիկական աշխատանքներում, կենցաղում և այլն։

Թողարկվող արտադրանքն իրացվել է խորհրդային գրեթե բոլոր տնտեսական շրջաններում, առաքվել արտասահմանյան 11 երկիր (Ռումինիա, Բուլղարիա, Արևելյան Գերմանիա, Չեխոսլովակիա, Հարավսլավիա, Աֆղանստան, Ալժիր և այլն)։

Բարձր հաճախականության (1970 թվականին), տեղակայման (1971 թվականին), շարժակազմման (1975 թվականին) հաղորդալարերը ԽՍՀՄ ԺՏՆՑ-ում շահել են բրոնզե մեդալներ։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 572 CC-BY-SA-icon-80x15.png