Երվանդ Սարաֆյան
Երվանդ Սարաֆյան (Արուանդ) (1888, Կոստանդնուպոլիս - 1917, Դամասկոս, Օսմանյան կայսրություն), հայ բժիշկ։
Ծնվել է | 1888 |
---|---|
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | 1917 |
Մահվան վայր | Դամասկոս, Օսմանյան կայսրություն |
Մասնագիտություն | բժիշկ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1888 թվականին, Կ. Պոլսի Միջագյուղ թաղամասում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի վարժարանում։
1914 թվականին ավարտել է Կ. Պոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Մի քանի ամիս բժիշկ է աշխատել։
1914 թվականին սկսած Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ, և ուղարկվելով Սիրիայի ռազմաճակատ, զինվորական բժիշկ ծառայել։
1917 թվականին Պաղեստինի ռազմաճակատում գործողությունների ժամանակ ոտքից վիրավորվել է և Դամասկոսի զինվորական հիվանդանոց տեղափոխվել։ 1917 թվականին ստացած վերքի պատճառով մի քանի ամիս հիվանդանոցում տառապել է թուրք բժիշկներից դիտավորյալ բուժում և խնամք չստանալու հետևանքով։
Մահացել է 1917 թվականի ամռանը, Դամասկոսի զինվորական հիվանդանոցում, արյան վարակումից՝ 29 տարեկանում։
Ավելորդ չէ ասել, որ այդ ժամանակ Դամասկոսում կար Օսմանյան բժշկական համալսարան, որտեղ եվրոպական բժշկական և վիրաբուժական համալսարաններն ավարտած բարձրակարգ բժիշկներ էին աշխատում, ինչպես նաև կար ֆրանսիացի Գթության քույրերի լավ կազմակերպված հիվանդանոց, որը զինվորական իշխանությունը գրավել էր։
Գրականություն
խմբագրել- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։ 43 Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։