Երվանդ Հայրապետյան

հայ բանասեր, խմբագիր

Երվանդ Հայրապետյան (նոյեմբերի 23, 1894(1894-11-23) - փետրվարի 4, 1975(1975-02-04), Թեհրան, Իրան), հայ բանասեր, խմբագիր։ ՀՅԴ կուսակցության անդամ։

Երվանդ Հայրապետյան
Ծնվել էնոյեմբերի 23, 1894(1894-11-23)
Մահացել էփետրվարի 4, 1975(1975-02-04) (80 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Իրան
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան և Պրահայի Կարլի համալսարան
Մասնագիտությունխմբագիր և բանասեր

Կենսագրություն խմբագրել

Երվանդ Հայրապետյանը ծնվել է 1894 թվականի նոյեմբերի 23-ին Կարսի մարզի Բայդաղդար գյուղում։ Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, Պրահայի համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ 1930-ական թվականներին դասավանդել է Ռումինիայի, Իրանի (Նոր Ջուղա, Աբադան, Թեհրան) հայկական վարժարաններում (մի քանիսում եղել է տնօրեն), ապա՝ Շուշիում և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։

1930 թվականին եղել է «Հայաստան» (Բուխարեստ) շաբաթաթերթի, 1936-1937 թվականներին՝ «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր։ Կազմել է «Պատմութիւն հայ մատենագրութեան» (մաս Ա, Թեհրան, 1954) գիրքը։ Հայրապետյանի «Հայ գրականության պատմություն», «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցական պատմություն» և այլ ծավալուն երկեր անտիպ են։

1942 թվականին արժանացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի։

Երվանդ Հայրապետյանը մահացել է 1975 թվականի փետրվարի 4-ին Թեհրանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։