«Երուսաղեմի ասիզներ», Երուսաղեմի թագավորության օրենքների ժողովածու։

Բաղկացած է երկու մասից․ Վերին և Ստորին Ատյանի ասիզներ։ Մեզ է հասել XIII դ․ Կիպրոսում կազմված օրինակը՝ օրենսդիրներ Ֆիլիպ Նավարացու և Ժան դ’Իբելենի խմբագրությամբ։ «Երուսաղեմի ասիզները» փորձի հիման վրա նշված իրավական նորմեր են, այսինքն՝ դատավորների արձանագրած դեպքեր ու դեպքերի մշակումներ՝ պատճառաբանված փաստարկներով և վկայակոչումներով։ Դրանք կարգավորել են թագավորի և նրա վասալների փոխհարաբերությունները՝ կապված ավատի և դրա դիմաց կատարվող զինվորական ծառայության հետ։ «Երուսաղեմի ասիզներ»-ում ավելի շատ թագավորի պարտականություններն են նշված, քան իրավունքները։

«Երուսաղեմի ասիզները» օգտագործվել եև նաև Կիլիկիայի հայկական պետությունում՝ կարգավորելու համար ֆեոդալական հողատիրական հարաբերությունները։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 642