Երկրաբանական ֆորմացիա[1] (լատին․՝ formatio - կրթություն), նստվածքային, հրային կամ մետամորֆային ապարների բնական համալիրներ։ Երկրաբանական ֆորմացիայի բաղկացուցիչ մասերը (շերտեր, շերտախմբեր, ապարատեսակներ) պարագենետիկորեն միմյանց հետ կապված են ինչպես հորիզոնական, այնպես և ուղղաձիգ ուղղություններով, այսինքն՝ ժամանակի և տարածության մեջ հանդես են գալիս համատեղ կամ որոշակի հաջորդականությամբ։

Բրայսի Ազգային պարկի կազմավորումները (նշված են տարբեր գույներով)
Երկրաբանական ֆորմացիաներ

Երկրակեղևի գեոտեկտոնական տարրեր խմբագրել

Երկրակեղևի գեոտեկտոնական տարրերի (պլատֆորմ, գեոսինկլինալ, ռիֆտային զոնա) զարգացման տարբեր փուլերում ձևավորվում են որոշակի երկրաբանական ֆորմացիաներ։ Դրանց ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի երկրակեղևի տվյալ տեղամասի տեկտոնական զարգացման պատմությունը վերականգնելու ն օգտակար հանածոների հանքավայրերի տեղաբաշխման օրինաչափությունները բացահայտելու համար։

Գրականություն խմբագրել

  • Геологические формации. Терминологический справочник, т. 1, M., 1982.
  • Формация геологическая // Горная энциклопедия. — М.: Советская энциклопедия. Под редакцией Е. А. Козловского. 1984—1991.
  • Шатский Н. С., Избр. тр., т. 3, М., 1965.
  • Вассоевич Н. Б., История представлений о геологических формациях (геогенерациях), в сборнике: Осадочные и вулканогенные формации, Л., 1966 (Тр. Всес. н.-и. геол. института. Новая серия, т. 128).
  • Кузнецов Ю. А., Главные типы магматических формаций, М., 1964.
  • Херасков Н. П., Тектоника и формации, М., 1967.
  • Магакьян И. Г., Типы рудных провинций и рудных формаций СССР, М., 1969.
  • Проблемы магматической геологии, Новосиб., 1973 (Тр. института геологии и геофизики, в. 213).
  • Маракушев А. А., Петрология метаморфических горных пород, М., 1973

Ծանոթագրություններ խմբագրել

  1. International Stratigraphic Guide, International Commission on Stratigraphy.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 618