Երկվորյակ վիշապները
Երկվորյակ վիշապները, կինոֆիլմ։
Երկիր | Հոնկոնգ |
---|---|
Ժանր | մարտաֆիլմ[1][2], մարտարվեստի մասին ֆիլմ և կինոկատակերգություն |
Թվական | 1992 |
Լեզու | կանտոն |
Ռեժիսոր | Ռինգո Լեմ[1] և Ցույ Հարկ |
Պրոդյուսեր | Թեդի Ռոբին |
Սցենարի հեղինակ | Ցույ Հարկ և Ջո Չյոն[3] |
Դերակատարներ | Ջեքի Չան[2], Մեգի Չուն[2], Սիլվիա Չժան, ևիդ Ցզյան, Ջեյքոբ Չի Լյուն, Lau Kar-leung?, Նինա Լի, Ռինգո Լեմ[3], Ջոն Վու[3], Էրիկ Ցան[3], Ցույ Հարկ[3], Կիրկ Վոնգ[3], Քլիֆթոն Կո[3], Վոն Ցզին[3], Գորդոն Չան[3], Չեն Սյաո Դուն[3], Լյու Չիա Յունգ[3], Դենիս Չան[3], Քլարա Լո[3], Ին Սի Յուն[3], Դևիդ Լամ[3], Մարս[3], Ջո Չյոն[3], Ֆուն Հակ Կյոն[3], Թերրի Տոնգ[3], Ալֆրեդ Չուն[3], Ֆիլիպ Չան[3], Էնթոնի Չան[3] և Փիթեր Չան[3] |
Օպերատոր | Արթուր Վոնգ |
Երաժշտություն | Լոուել Լոու |
Մոնտաժ | Մարկո Մակ |
Պատմվածքի վայր | Հոնկոնգ |
Տևողություն | 100 րոպե |
Սյուժե
խմբագրելԵրկու երկվորյակներ բաժանվում են ճակատագրերով ծնվելուց։ Մեկը մնում է ծնողների հետ, իսկ մյուսին որդեգրում է հարբեցող աղջիկը։ Մեկը դառնում է հայտնի դաշնակահար և դիրիժոր, իսկ մյուսը կռվարար և լավ բռնցքամարտիկ, դաստիարակված փողոցում։ Երաժիշտ Ջոն Ման համերգներ է տալիս Նյու-Յորքում, իսկ մյուսը Բումերը, աշխատում է ավտովերանորոգման կետում Հոնգկոնգում։ Իր անհաջողակ ընկերոջ Թայսոնի պատճառով Բումերը իր ընկերոջ հետ ընկնում են փորձանքի մեջ մաֆիայի հետ։ Բնականաբար այդ ժամանակ Ջոն Ման գալիս է Հոնգկոնգ համերգների համար։
Եղբայրները գտնվում են նույն քաղաքում և տարօրինակ ձևով հայտնաբերվում է նրանց միասնությունը։ Սովորաբար երկվորյակները կարողանում են զգալ էմոցիաները և զգացմունքները նույնիսկ հեռավորության վրա։ Եղբայրները անսպասելիորեն փոխվում են տեղերով և մաֆիոզները սկսում են հետապնդել Ջոն Մային, իսկ Բումերը պետք է համերգ վարի։ Ճակատագրի բերումով եղբայրները հանդիպում են իրար, միավորվում են և մեկ ճակատով պայքարում մաֆիոզների դեմ, որպեսզի ազատեն Բումերին մաֆիոզների ձեռքերից[4]։
Դերերում
խմբագրել- Ջեքի Չան - Երաժիշտ Ջոն Մա/ Բումեր
- Մեգի Չուն - Բարբարա
- Թեդի Ռոբին - Թայսոն, Բումերի ընկերը
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Այս ֆիլմի վերջում չկան փաստագրական կադրեր նկարահանումների մասին։
- Ֆիլմն ունի 2 տարբերակ, օրիգինալ տարբերակը Golden Harvest-ի կողմից և ամերիկական տարբերակը Dimension Films-ի կողմից։ Օրիգինալ տարբերակում երաժշտությունը ավելի ռիթմիկ է, մի քանի տեսարաններում կադրերի այլ կտրվածք է, կան ռոմանտիկ և կատակերգական տեսարաններ։