Երկունք Թ դարու
Երկունք Թ դարու՝ պատմական վեպ Ծերենցի հեղինակությամբ։ Հրատարակվել է 1879 թվականին[1]։
Երկունք Թ դարու | |
---|---|
Հեղինակ | Ծերենց |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Հովնան Խութեցի |
Հրատարակման տարեթիվ | 1879 |
Հայրենիքի ազատագրման համար արաբական խալիֆայության դեմ հանդես է գալիս «ժողովրդի մարդը»՝ Խութեցի Հովնանը։ Նա ոտքի է հանում ժողովրդին՝ վերականգնելու Բագրատունյաց պետականությունը։ Ազնվականությանն անվանելով «բազմագլխյան վիշապ»՝ Հովնանը գտնում է, որ երկրի անկախության գլխավոր հենարանը «ժողովրդոց բանակն» է։ Հովնանի կերպարում հեղինակն ընդգծել է անձնազոհության, անշահասիրության, մարդկային առաքինության բարձր հատկանիշները։ Վեպն ավարտվում է «երկունքից» ծնվող լավատեսությամբ. հաղթում է ժողովուրդը՝ վերականգնելով երկրի անկախությունը։