«Երկնային օվկիանոս» (նաև «երկնքի օվկիանոս »; չինարեն հեշտ. 海洋天堂 , պինին: Hǎiyáng Tiāntáng, անգլ.՝ Ocean Heaven) — դրամա, ռեժիսոր Սյուե Սյաոլ, ( չինարեն հեշտ. 薛晓路 , պինին: Xuē Xiǎolù) գլխավոր դերում՝ Ջետ Լի։ Ֆիլմի անոնսը եթեր է հեռարձակվել 2010 թվականի գարնանը, սակայն փաստացի ներկայացումը եղել է 2010 թվականի հունիսի 24-ին։

Երկնային օվկիանոս
Երկիր Չինաստան
Ժանրդրամա
Թեմաաուտիզմ
Թվական2010
Լեզուհյուսիսային չինարեն
ՌեժիսորՍյուե Սյաոլու
ՊրոդյուսերՈւիլյամ Կոն
Սցենարի հեղինակՍյուե Սյաոլու
ԴերակատարներՋեթ Լի, Վեն Չժան, Կվայ Լուն Մեյ, Zhu Yuanyuan?, Դուն Յուն, Գաո Յուանյուան, Yan Minqiu? և Յոն Մեյ
ՕպերատորՔրիստոֆեր Դոյլ
ԵրաժշտությունՁյո Հիսաիսի
Տևողություն96 րոպե

Սյուժե խմբագրել

Համաձայն Հիվանդությունների վերահսկման ամերիկյան կենտրոնների, յուրաքանչյուր 110 մարդկանցից մեկը ծնվում է աուտիզմի ախտորոշմամբ։ Այսինքն, Չինաստանում աուտիզմով տառապող ավելի քան 4 միլիոն մարդ է ապրում։ Դաֆուnն ( չինարեն հեշտ. 文章 , պինին: Wén Zhāng) նրանցից մեկն է. ցրված է, կրկնում է ուրիշների խոսքերը, լողում է զարմանալի հեշտությամբ, իր տանը պահպանում է բացարձակ կարգ ու կանոն, և, հավանաբար, չի գիտակցում, որ իր մայրը մահացել է մի քանի տարի առաջ։ Սամ Վոնգը (Jet Li) աշխատում է ակվարիումում և հոգ է տանում իր 21-ամյա որդու մասին։ Ի շնորհիվ մեծահոգի հարևանների և նրանց օգնությամբ այդ երկուսը միասին ապրում են երջանիկ։ Բոլոր դեպքերում հայրը գիտակցում էր, որ վերջ ի վերջո լքելու է այս աշխարհը, և թողնելու է տղային միայնակ, և գուցե, անսպսասելիորեն ավելի շուտ։ Այս ֆիլմը ներբող է մի հոր մասին, ով ցանկանում է իր տղայի համար գտնել հուսալի բնակավայր, քանի դեռ ուշ չէ։ Այս ընթացքում տղան հասնում է անկախության այնպիսի աստիճանի,  որն բավարար էր երկուսին էլ՝ առաջ շարժվելու համար։

Երգեր խմբագրել

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ջետ Լին գումար չի վաստակել այս ֆիլմի նկարահանումներից։
  • Սա առաջին ֆիլմն է, որտեղ Ջետ Լին չի ներկայացրել արևելյան մարտարվեստը[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Jet Li Plays a Different Kind of Role in 'Ocean Paradise'». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.