Երկնագույն շեղում
Երկնագույն շեղումը(անգլ․ blue shift կամ hypsochromic shift) կիսահաղորդիչներում լույսի կլանման գծի շեղումն է բարձրհաճախային գոտի՝ մասնիկների չափսերը փոքրացնելիս։
ՆկարագրությունըԽմբագրել
Երևույթը տեղի ունի, քանի որ կիսահաղորդչի բյուրեղի չափսերը փոքրացնելիս դիտվում է արգելված գոտու լայնացում։ Ընդ որում, վալենտականության գոտուց հաղորդականության գոտի էլեկտրոնների անցման համար անհրաժեշտ է կլանված քվանտի մեծ էներգիա, և ինչպես հետևանք նկատվում է կլանման գծերի սահմանի շեղում։
Երկնագույն շեղման երևույթի բացատրման համար առաջարկվել էին մի քանի մոդելներ։ Պատմականորեն երկնագույն շեղումը բացատրող առաջին մոդելը կառուցվել էր ծակոտկեն ապակու վրա սինթեզված CuCl2 նանոմասնիկների համար։ Մոդելը լիցքակիրներին (էլեկտրոններ և խոռոչներ), որոնք դառնում են ազատ լույսի քվանտ կլանելիս, դիտարկում էր որպես մասնիկներ, որոնք գտնվում են պոտեցիալ փոսում։ Պոտենցիալ փոսի չասփսերն, իրենց հերթին, համապատասխանում էին նանոմասնիկների չափսերին։
ԳրականությունԽմբագրել
- Эфрос А. Л., Эфрос А. Л. // ФТП. 1982. Т. 16. С. 772.
- (англ.) Weller H. «Colloidal semiconductor Q-particles: chemistry in the transition region between solid state» // Angew. Chem. Int. Ed. Engl. 1993. V 32. P. 41-53.