Երկխոսություն տոնածառի մոտ

Երկխոսություն տոնածառի մոտ (ռուս.՝ Диалог у новогодней ёлки), բանաստեղծ Յուրի Լևիտանսկու բանաստեղծությունը, որը առաջին անգամ հրատարակվել է «Դրոշակ» ամսագրում (1970, №1): Ստեղծագործությունը դարձել է Վլադիմիր Մենշովի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում հնչած երգի հիմքը։

Երկխոսություն տոնածառի մոտ
ռուս.՝ Диалог у новогодней ёлки
Տեսակբանաստեղծություն և երաժշտական գործ/ստեղծագործություն
Ձևերգ և բանաստեղծություն
ՀեղինակՅուրի Լևիտանսկի
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1970

Հրապարակում․ գրաքննական միջամտություն խմբագրել

«Երկխոսության տոնածառի մոտ» բանաստեղծությունը Լևիտանսկու կողմից փոխանցվել է «Դրոշակ» ամսագրին։ Այս հրատարակության պոեզիայի բաժինը, որոշելով, որ թեմատիկ առումով բանաստեղծությունը վերաբերվում է հունվարին, նախատեսում է այն հրապարակել 1970 թ. առաջին համարում։ Համարն արդեն էջատված էր է և պատրաստվում էր տպագրության, երբ քննադատության բաժնի ղեկավար Դմիտրի Ստարիկովը կասկածներ է հայտնում հեղինակային որոշ «կանխատեսումների» առնչությամբ։ Խոսքը հատկապես բանաստեղծության հետևյալ երկտողի մասին էր. «-Ինչո՞վ կավարտվի այս ամենը։ -Ապրիլ կգա։ -Ապրիլը կգա՞, համոզված եք։ -Այո, ես վստահ եմ»։

Ստարիկովի կարծիքով, Լենինի ծննդյան 100-ամյակի տոնակատարության նախաշեմին այս ամսվան հղում կատարելը երկիմաստ էր թվում և կարող էր հարցեր առաջացնել պարբերականների գաղափարական կողմնորոշման համար պատասխանատու ինստանցիաներում. «Ասես թե այս տարվա ապրիլը սովորական է, և դրա վերաբերյալ կարելի կատակել»[1]։

Ինչպես հիշատակում է «Դրոշակ» պարբերականի պոեզիայի բաժնի վարիչ Իրինա Յանսկայան, երկար քննարկումներից հետո խմբագրությունը որոշում է թողնել Լևիտանսկու բանաստեղծությունը Նոր տարվա համարում[1]։ Այնուամենայնիվ, ամսագրում հրատարակված տարբերակում «ապրիլ» բառը փոխարինվել է «կաթիլներով» (ռուս.՝ апрель-капель)[2]։

Գեղարվեստական առանձնահատկություններ խմբագրել

Գրող Եֆիմ Բերշինայի խոսքով` Լևիտանսկին, որը մինչև կյանքի վերջ պահում էր «մեծ երեխայի» առանձնահատկությունները, հունվարին վերաբերվում էր դպրոցականին հատուկ անմիջականությամբ` գնահատելով տարվա առաջին ամիսը տոնական մթնոլորտի, ձմեռային արձակուրդների և իր ծննդյան օրվա համար[3]։ «Տոնածառի երկխոսության...» մեջ ընդգրկված բանաստեղծի «սուրբծննդյան քարոզները» բաղկացած են երեք կետից` ցանկացած փոթորկի ուժն անցողիկ է, «պետք է ապրել» «պետք է... սարաֆաններ ու թեթև զգեստներ կարել չթից»[4]։

Հունվարի սկիզբը բանաստեղծական հերոսի համար շրջանը փակվելու ժամանակն է, նախնական և վերջնական կետերը հատվում են, ժամանակն էլ նորից է ծնվում։ Ձմռան «պարտավորագրերն ու զայրույթը» չպետք է վախեցնեն իր զրուցակցուհուն. ձնապատ բնության միջով աստիճանաբար իրենց ճանապարհն են բացում գարնան ծիլերը[5]։ Նոր կյանքի զարթոնքի թեման իր մեջ կրում է ոչ միայն հեղինակի համոզմունքն այն մասին, որ «ապրիլը կլինի»[5], այլև վերջին տողերի մեջ հայտնված դիմակահանդեսային մոտիվը, որն ստեղծում է «անցնող ամանորյա տրամադրություն»[6]։

  Պարահանդեսը համամարդկային բնույթ ունի, այն ամբողջ աշխարհի յուրահատուկ դրությունն է, նրա վերածնունդն ու թարմացումը, որին բոլորն էլ մասնակից են... «Երկխոսության մեջ» ստեղծված պարահանդեսային մթնոլորտը ճանաչելի է դարձնում Ամանորը, տոն, որտեղ հավերժական վերադարձի մոտիվը վերափոխվում է տոնածառի շուրջը դիմակների շրջապտույտով։ Ամանորյա ծիսակարգում տոնածառը հանդես է գալիս ոչ միայն որպես կյանքի ծառի խորհրդանիշ, այլ նաև որպես համաշխարհային ծառի խորհրդանիշ[5]։  

Երգ խմբագրել

«Երկխոսություն ամանորյա ծառի մոտ» երգը հնչում է «Մոսկվան չի հավատում արցունքներին» ֆիլմում։ Կոմպոզիտոր Սերգեյ Նիկիտինը, որ կատարում է երգը Տատյանա Նիկիտինայի հետ, պատմում է, որ ֆիլմի աշխատանքներին միանալով այն ժամանակ, երբ այն արդեն մոնտաժված է եղել, նա երաժշտություն է գրել միայն «Ալեքսանդրա» երգի համար. «Իսկ ֆիլմում հնչող մյուս` «Երկխոսություն տոնածառի մոտ» երգն ըստ Յուրի Լևիտանսկիի բանաստեղծության, արդեն գոյություն ուներ»[7]։ Յուրի Լևիտանսկու բանաստեղծության հիման վրա գրված երգի մեկ այլ տարբերակը, որն ի սկզբանե ուներ «Սպիտակ գիրք» վերնագիրը, գրվել կոմպոզիտոր Էդուարդ Կոլմանովսկու կողմից[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Виктор Астафьев, Константин Ваншенкин, Андрей Вознесенский, Анатолий Курчаткин, Александр Медведев, Людмила Петрушевская, Анатолий Приставкин, Александр Рекемчук, Михаил Синельников, Андрей Турков, Ирина Янская. Однажды в «Знамени»… // Знамя : журнал. — 2001. — № 1.
  2. Левитанский Ю. Д. Диалог у новогодней ёлки // Знамя : журнал. — 1970. — № 1.(չաշխատող հղում)
  3. Бершин Е. Что происходит на свете? // Литературная газета. — 2012. — № 1—2.
  4. Человек у новогодней ёлки // Новая газета. — 2007. — № 7.
  5. 5,0 5,1 5,2 Кадочникова И. С. Миф о вечном возвращении в лирике Ю. Левитанского // Филологические науки. Вопросы теории и практики. — 2008. — № 2. — С. 46—47.
  6. Минаков С. Юрий Левитанский: «Я прочно впаян в этот лед» // Нева. — 2011. — № 5.
  7. Гаджиев С. Сергей Никитин: «Мы поймали какую–то уборочную машину, которая метёт и поливает улицы. Поместилось человек десять. Ехали, смеялись, и Булат Окуджава сказал, что мы едем, заметая следы» // Факты и комментарии. — 2010. — № 21 января.
  8. Кто есть кто в современном мире / Гл. ред. Шалаева Г. П. — М.: Филологическое общество «Слово»; Олма-Пресс, 2003. — С. 708. — ISBN 5-8123-0088-7