«Երկար գիշեր» (պարս.՝ در امتداد شب), պարսկական ֆիլմ՝ նկարված 1977 թվականին[1]։ Գլխավոր դերակատարը պարսիկ հայտնի երգչուհի և դերասանուհի Գուգուշն է[2]։ Սա վերջին ֆիլմն էր Գուգուշի մասնակցությամ Իրանում, քանի որ մի քանի ամիս անց այնտեղ տեղի ունեցավ Իսլամական հեղափոխությունը և այաթոլլան արգելեց Գուգուշի գործունեությունը։ Փաստացի դերասանուհին գտնվում էր տնային կալանքում։ Սակայն այս ֆիլմը մեծ ճանաչում գտավ ԽՍՀՄ ամբողջ տարածքում։

Երկար գիշեր
Երկիր Իրան
Ժանրդրամա
Թվական1977
Լեզուպարսկերեն
ՌեժիսորՓարվիզ Սայադ
ՊրոդյուսերԲահման Ֆարմանարա
Սցենարի հեղինակՓարվիզ Սայադ
ԴերակատարներԳուգուշ և Սայիդ Քանգարանի
ՕպերատորԱլիրեզա Զարինդաստ

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը նվիրված է հայտնի երգչուհու և սովորական պատանու սիրո պատմությանը։ Սիրահարված Բաբեկն ամեն ինչ անում էր, որ հայտնի երգչուհու ուշադրությունը գրավեր։ Նա մի քանի անգամ նույնիսկ սիրո խոստովանություն է անում երգչուհին և ի վերջո Փարվանեն իրոք սիրահարվում է պատանուն։ Երկար ժամանակ Փարվանեն չգիտեր, որ Բաբեկն անբուժելի հիվանդ է։ Երբ ճշմարտությունը բացահայտվեց, նա զոհաբերում է իր կարիերան և որոշում է տղային տանել Ֆրանսիա բուժվելու։ Ավաղ արդեն ուշ էր. Փարիզի ճանապարհին ինքնաթիռում Բաբեկը մահանում է աղջկա ձեռքերի մեջ...

Դերերում

խմբագրել
  • Ֆաիգե Ատաշին (Գուգուշ)
  • Մահբուբե Բայաթ
  • Սեիդ Կանգարանի
  • Մալիհա Նազարի
  • Ջհանգիր Ֆառուխար
  • Աշրաֆ Սագեր

Կադրեր ֆիլմից

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Dar emtedad shab, Վերցված է 2020-07-03-ին
  2. ««Долгая ночь» (Dar emtedad shab, 1977)». КиноПоиск (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել