Երկար գիծ, հոսանքի երկու զուգահեռ հաղորդիչներից կազմված էլեկտրական գիծ։ Հաղորդիչների երկարությունը պետք է մեծ լինի հաղորդվող էլեկտրամագնիսական տատանումների ալիքի երկարությունից, իսկ հաղորդիչների միջև եղած հեռավորությունը զգալիորեն փոքր է ալիքի երկարությունից։ Երկար գիծ դիտվում է որպես անվերջ մեծ թվով օղակներով շղթայական սխեմա, որոնց էլեկտրական պարամետրերն անվերջ փոքր են։ Երկար գծի օղակը ներկայացվում է GaХ, СaХ երկայնական ն GaX, СaХ լայնական տարրերով, որտեղ sub>aХ-ը գծի սկզբից X հեռավորության վրա գտնվող տարրական տեղամասն է։ R ակտիվ դիմադրությունը, Լ ինդուկտիվությունը, G լայնական հաղորդականությունը, С լայնական ունակությունը Երկար գծի առաջնային պարամետրերն են։ U լարումը, i հոսանքը կախված են X (հեռավորություն) և է (ժամանակ) փոփոխականներից ու կապված են հեռագրային հավասարումներ կոչվող դիֆերևնցիալ հավասարումներով։ Եթե հաղորդվող ազդանշանի բոլոր հաճախականությունների համար գծի մարման գործակիցը և ֆազային արագությունը լինեն նույնը, գծի վերջում գտնվող ընդունիչի դիմադրությունը հավասար լինի գծի ալիքային դիմադրությանը ն գծի առաջնային պարամետրերը բավարարեն հետևյալ պայմանին՝ R G կամ տեխնոլոգիական պրոցեսների ռեժիմներին։ Ֆիզիկական Երկար որոշվում է բեռնվածքների և ֆիզիկաքիմիակաև գործոնների ազդեցության տակ հիմնական կրող կոնստրուկցիաների և տարրերի (կարկասի, պատերի, հիմքերի) մաշվելու տևողությամբ։

Համառանցք մալուխ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 599