Երկար Վապեր (հոլ.՝ Lange Wapper), հսկա, որն ըստ լեգենդի ապրել է Անտվերպենում և վախեցրել է քաղաքացիներին։ Բացի Անտվերպենից, Երկար Վապերի մասին լեգենդները գոյություն ունեն Բլանկենբերգեում և Նեյլենում։

Երկար Վապեր

Երկար Վապերը, որպես կանոն, նիհար ու բարձրահասակ է, ինչը թույլ է տալիս նրան արագ տեղափոխվել մի քաղաքից մյուսը։ Վիլլի Վանդերսթենի` «Սյուսկե և Վիսկե» շարքի կոմիքսներում[1][2][3] հատուկ ուշադրություն է դարձվում Երկար Վապերի սափրված կզակին։

Երկար Վապերը հայտնվում է գիշերը և հետապնդում հարբեցողներին` միևնույն ժամանակ ավելի ու ավելի մեծ դառնալով, իսկ երբ հարբեցողը տուն է գալիս, Վապերը սիրում է նայել նրա պատուհաններին։ Երբեմն Վապերը երեխա է ձևանում և խմում է իր մոր կաթը և նորից արագ մեծանում։ Անտվերպենում ասում են, որ Երկար Վապերը ժամանակին կին էր ձևացել, որին հավանում էին չորս հոգի։ Իր անունից Երկար Վապերը նրանց բոլորին հրամայել է ապացուցել իրենց սերը։ Առաջինը ստիպված էր երկու ժամ նստել գերեզմանատան խաչի վրա, երկրորդը՝ երկու ժամ պառկել դագաղի մեջ այդ խաչի տակ, երրորդը՝ թակել դագաղը, իսկ չորրորդը ստիպված էր շղթան ձեռքին վազել խաչի շուրջը։ Առաջինը, տեսնելով, թե ինչպես է երկրորդը ընկնում դագաղի մեջ, սարսափած ընկել է խաչից և բախվել մահվան։ Երկրորդը վախից է մահացել, երբ լսել է, որ երրորդը թակում է իր դագաղը։ Երրորդը մահացել է` որոշելով, որ շղթաներով սատանան եկել է իր հոգու ետևից։ Չորրորդն էլ խելագարվել է, նետվել Շելդան ու խեղդվել։

Երկար Վապերն այսօրվա Բելգիայում խմբագրել

  • Երկար Վապերի պատվին անվանվել է կամրջի նախագիծը, որը պետք է լուծի Անտվերպենի տրանսպորտային խնդիրները[4]։
  • 1963 թվականին պատերի ամրոցի մուտքի մոտ կանգնեցվել էղ Երկար Վապերի արձանը, որն Ալբերտ Պուլսի աշխատանքն է։
  • Երկար Վապերին նվիրված է Վանես վան դե Վելդեի երգերից մեկը։
  • Երկար Վապերի պատվին անվանակոչվել է Անտվերպենի տիկնիկների թատրոններից մեկը[5][6]։
  • Dredging int ավտոմատացված հողահաններից մեկը, որի պահունակությունը 13700 մ³ է, գրանցման նավահանգիստը` Անտվերպենը, անվանակոչվել է Երկար Վապերի անունով[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Willy Vandersteen «Suske en Wiske» 140: «De Zwarte Madam» (1949 թվական)
  2. Willy Vandersteen «Suske en Wiske» 153: «Amoris van Amoras» (1984 год)
  3. Willy Vandersteen «Suske en Wiske» 277: «De verdwenen verteller» (2002 թվական)
  4. AH (2009 թ․ հոկտեմբերի 21). «Antwerp says "no" to Lange Wapper» (անգլերեն). Flanders Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. SCHEPENS, Piet, en VAN DE CASTEELE, Guy, «Poesje in Antwerpen», Uitgeverij Project, Antwerpen, 1988.
  6. «De Poesje van de Lange Wapper» (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. «DEME Trailing Suction Hopper Dredgers» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 5-ին.