Երկար, երկար ման եկա...
«Երկար, երկար ման եկա...», Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններից՝ գրված 1917 թվականին[1]։
Երկար, երկար ման եկա... | |
---|---|
Ժանր | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1917, դեկտեմբերի 20 |
Հայերեն հրատ. | Հոկտեմբեր-Նոյեմբեր |
Վիքիդարան | Երկար, երկար ման եկա... |
Պատմություն Խմբագրել
Հովհաննես Թումանյանն այս բանաստեղծությունը գրել է 1917 թվականի դեկտեմբերի 20-ին։
Բանաստեղծի դուստր Արփենիկի ալբոմը և դրա մեջ գտնվող ինքնագիրը պահվում է Թումանյանի ընտանեկան արխիվում[1]։
Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է «Հոկտեմբեր-Նոյեմբեր» տարեգրքում (էջ 133), այնուհետև՝ Երևանում՝ 1940-1959 թվականներին լույս տեսած Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորում (էջ 537)։
Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 1-ին հատորում արտատպվել է ինքնագրից[1]։