Բացել գլխավոր ցանկը

Երկարաժամկետ վարկ, բանկի վարկ, որ տրամադրվում է մեկ տարուց ավելի ժամկետով։ Երկարաժամկետ վարկի օբյեկտ են՝ արտադրական հզորությունների շինարարության, վերակառուցման և ընդլայնման վրա կատարած ծախսերը, մեքենաների ու սարքավորումների ձեռքբերումը, լայն սպառման առարկաների արտադրության և բնակչության համար ծառայությունների կազմակերպումը, անհատական բնակարանային շինարարությունը և այլն։ Երկարաժամկետ վարկը տրամադրվում է հաշվի առնելով ծախսերի հատուցումը վարկավորման ժամկետում։ Վարկի օգտագործման համար վճարվում է տոկոսաչափ, որը սահմանվում է օրենսդրությամբ կամ պայմանագրով։

ԱղբյուրներԽմբագրել

  • Մ Չոբանյան «Բիզնեսի համառոտ բառարան», 1992 թ