Երիտասարդություն (ֆիլմ)

ֆիլմ

Երիտասարդություն (անգլ.՝ Youth), 2015 թ. ռեժիսոր Պաոլո Սորրենտինոյի ֆիլմ դրաման, որի պրեմիերան կայացել է 2015 թվականի մայիսի 20-ին Կաննի 68-րդ կինոփառատոնում։

Երիտասարդություն
անգլ.՝ Youth[1]
Երկիր Իտալիա[1][2][3][…]
 Ֆրանսիա[1][2][3][…]
 Շվեյցարիա[1][2][3][…]
 Միացյալ Թագավորություն[1][2][3][…]
Ժանրդրամա, կինոկատակերգություն և ԼԳԲՏ թեմայով ֆիլմ
Թվական2015, նոյեմբերի 26, 2015[1][4] և դեկտեմբերի 24, 2015[5]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՊաոլո Սորրենտինո[1]
ՊրոդյուսերՆիկոլա Ջուլիանո[1][6], Կառլոտա Կալորի[6][1] և Ֆրանչեսկա Կիմա[6][1]
Սցենարի հեղինակՊաոլո Սորրենտինո[1]
ԴերակատարներՄայքլ Քեյն[7], Հարվի Քեյթել[7], Ջեյն Ֆոնդա[7], Ռեյչել Ուայզ[7], Փոլ Դանո[7], Էդ Սթոփարդ[7], Թոմ Լիպինսկի[7], Մադալինա Գենեա, Մարկ Կոզելեկ[7], Պալոմա Ֆեյթ[7], Ալեքս ՄակՔուին[7], Լունա Միյովիչ[7], Սումի Չո[7], Գաբրիելլա Բելիսարիո[7], Վիկտորյա Մուլովա[7], Ալդո Ռալլի[7], Լորեդանա Կաննատա[7], Լաուրա դե Մարկի[7], Քլոե Փիրրի[7], Վոլֆգանգ Մայքլ[7], Հելմութ Ֆյորնբախեր[7], Էմիլիա Ջոնս[7], Ռոբերտ Զեեթալեր[7], Փորշիա Ռեյներս[7], Տատյանա Լուտեր[7], Աննա Մարի Չեհ[7], Փոլ Բլեքուել[7], Heidi Maria Glössner?[8] և Նիկոլա Ջուլիանո[8]
ՕպերատորԼուկա Բիգացցի[1]
ԵրաժշտությունԴևիդ Լենգ[1]
ՄոնտաժՔրիշտիանու Տրավալյաոլի
Պատմվածքի վայրՎենետիկ
Նկարահանման վայրՇվեյցարիա
ԿինոընկերությունIndigo Film
Տևողություն118 րոպե
Բյուջե12 300 000 €
Շահույթ24 000 000 $
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Միքը (Հարվի Քեյթլ) և Ֆրեդը (Մայքլ Քեյն) մանկության ընկերներ են։ Նրանք լավագույն ընկերներ են, սիրում են ծիծաղել միմյանց վրա։ Ֆրեդը կոմպոզիտոր է և դիրիժոր, աշխարհով մեկ ճանաչված։ Նա արդեն ավարտել է իր կարիերան ու պատրաստվում է վերադառնալ նախկին կյանքին, չէ որ տարիներն անում են իրենց գործը, և արդեն դժվար է ինչ-որ բան անել։ Միքը՝ հանրահայտ ռեժիսոր է, ու չնայած իր ծերությանը, նա շարունակում է աշխատել իր նոր ֆիլմի սցենարի վրա, որը պետք է վերջ դնի նրա կարիերային։ Բայց գործը դանդաղ է առաջ գնում։ Միքը արդեն երիտասարդ չէ ինչպես առաջ, իսկ գլխում մտքերն այդքան պարզ չեն, ինչպես առաջ։ Երկու հերոսներն էլ որոշել են հանգիստը վայելել մի դրախտային վայրում, որը գտնվում է Ալպերի ստորոտին։ Այստեղ տղամարդիկ վայելում են հանգիստ ծերությունը, և ամեն մեկը կիսվում է իր տարիքային խնդիրներով։ Միքը և Ֆրեդը անուղղակիորեն հետևում են իրենց երեխաներին, ովքեր խճճվել են կյանքում, ու չգիտեն թե ինչ անել։ Կյանքի փորձի վրա հիմնված հերոսները քննադատում են շրջապատի պահվածքը ու քննարկում են իրենց երեխաների սիրային խնդիրները։ Միքը շարունակում է աշխատել իր սցենարի վրա, ոգեշնչելով առողջարանի մյուս հյուրերին, մինչդեռ Ֆրեդին դիմում է հենց թագուհին, ով խնդրում է նրան ելույթ ունենալ արքայազն Ֆիլիպի ծննդյան օրը, իսկ նա մերժում է։

Դերերում խմբագրել

Մրցանակներ խմբագրել

Մրցանակներն ու նոմինացաները
Տարի Կինոփառատոն/Կինոմրցանակ Կատեգորիա/Մրցանակ Նոմինանտ Արդյունք
2015 68-րդ Կաննի կինոփառաատոն Ոսկե արմավենու ճյուղ Հիմնական մրցութային ծրագրի ֆիլմ-մասնակից
Կինոլրագրողների իտալական ժողովրդական սինդիկատ Լավագույն ռեժիսոր Պաոլո Սորրենտինո
Լավագույն սցենար
Լավագույն օպերատոր Լուկա Բիգացցի
Լավագույն մոնտաժ Քրիստիանո Տրավալիոլի
Լավագույն պրոդյուսեր Շարլոտտա Կալլորի, Ֆրանչեսկա Չիմա,Նիկոլա Ջուլիանո
Լավագույն դեկորացիաներ Լյուդովիկա Ֆերարիո
Լավագույն հագուստի դիզայն Կարլո Պոջիոլի
Միջազգային կինոփառատոն Կարլովի Վարում Հանդիսատեսի համակրանք «Երիտասարդություն»
Իտալական Ոսկե Գլոբուս» Լավագույն օպերատոր Լուկա Բիգացցի
Լավագույն սցենար Պաոլո Սորրենտինո
Եվրոպական կինոակադեմիայի մրցանակ լավագույն ֆիլմ «Երիտասարդություն»

Ծանոթագրություններ խմբագրել