Երիտասարդական կազմակերպությունների կոմիտե

Երիտասարդական կազմակերպությունների կոմիտե (ԵԿԿ)

Երիտասարդական կազմակերպությունների կոմիտե
Տեսակհասարակական կազմակերպություն
ՀապավումԵԿԿ
Հիմնադրված1957
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՏարածաշրջանՀայկական ԽՍՀ

Ստեղծվել է 1957 թվականին։ Ղեկավար մարմինը պլենումն Է, գործադիրը՝ նախագահությունը։ Միավորում է հանրապետության երիտասարդության հասարակական, արհմիութենական, մարզա՜կան, մշակութային և այլ կազմակերպություններ։

Նպաստում է երիտասարդության ինտերնացիոնալ դաստիարակությանը, մասնակցում միջազգային երիտասարդական միջոցառումներին։ Մշտական կապի մեջ է արտասահմանյան ավելի քան 100 (այդ թվում սփյուռքահայ) կազմակերպությունների հետ, նրանց ծանոթացնում է ՀԽՍՀ կյանքին։ Սփյուռքի հայկական կազմակերպությունների հրավերով գաղթավայրեր է ուղարկում պատվիրակություններ, կազմակերպում գրականության, մշակույթի և գիտության գործիչների, գեղարվեստական կոլեկտիվների այցելություններ։

Օգնում է սփյուռքահայ երիտասարդությանը բարձրագույն կրթություն ստանալու Հայաստանի բուհերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 590